ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՔԱՐՈԶԸ». «ՁԵՌՔԸ ԴՐԵՔ ԽՂՃԻՆ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՔՎԵԱՐԿԵՔ»
Արխիվ 12-16ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՔԱՐՈԶԸ». «ՁԵՌՔԸ
ԴՐԵՔ ԽՂՃԻՆ, ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՔՎԵԱՐԿԵՔ»
«Իրավունքը» գրել էր, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Վահան Կարապետյանը ԱԺ-ում նոր սահմանադրության տեքստի քվեարկությանը չէր մասնակցել:
«Իրավունք»-ի հետ զրույցում էլ սահմանադրության քվեարկությունից հետո Վահան Կարապետյանը հստակ իր դիրքորոշում մասին չէր հայտնել: Արդեն ձեւավորվել են «Այո» եւ «ոչ»-ի ճակատներն ոու շտաբերը, սկսվել է քարոզարշավը: «Իրավունք»-ը ԲՀԿ-ական պատգամավորից պարզեց` «այո»-ի քարոզարշավին կմասնակցի՞: «Այո»-ի՞»,- հարցին կարծես հարցով պատասխանեց գործարար պատգամավորը, ապա մի քանի վայրկյան մտորելուց հետո ասաց. «Ես մի անգամ ասել եմ, էլի եմ ասում` մեր երկրում կարեւորում եմ աշխատեղերի ստեղծումը, տնտեսության վերականգնումը, սահմանների անվտանգության հարցը եւ արտագաղթի խնդիրը, որն անցել է թույլատրելիի սահմանը: Սահմանադրությունը այս բաներից ոչ մեկին չի նպաստում, հետեւաբար ես անիմաստ եմ համարում»:
- Իսկ «Ոչ»-ի քարոզարշավին կմասնակցե՞ք:
- Ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի:
- Բայց ԲՀԿ-ն ասել է «այո» սահմանադրությանը:
- Դե էնտեղ բազմակարծիք է: Շատերը «դեմ»-ի (նկատի ունի ոչ»-ի ճակատի-խմբ.) հետ են գնալու առաջ, մի մասն էլ ձեռնպահ է:
- Դուք որպես պատգամավոր դեկտեմբերի վեցին` նոր Սահմանադրության քվեարկության օրը «ո՞չ» եք ասելու:
- Չգիտեմ էլ, գնալու եմ թե ոչ, բայց ես դա չեմ կարևորում:
- Դուք ձեր ընտրատարածքի ընտրողներին ի՞նչ եք քարոզում` «այ՞ո» ասել, թե՞ «ոչ» ասել սահմանադրությանը:
- Ոչ մի բան էլ չեմ քարոզում: «Այո»-ն էլ, «Ոչ» էլ ունեն շտաբերը, կկազմակերպեն իրենց աշխատանքները: Աջափնյակում միայն ես չեմ, որ ԲՀԿ-ից եմ:
- Իսկ Ձեր ընտրատարածքի ընտրողները տեղյա՞կ են սահմանադրական բարեփոխումներից:
- Դե չեն էլ հետաքրքրվում: Նրանց չի հետաքրքրում ո՛չ «Այո»-ն, ո՛չ էլ «Ոչ-ը»:
- Իսկ եթե մեր քաղաքացիները Ձեզանից` որպես օրենսդիր մարմնի անդամի Ձեզանից խորհուրդ հարցնեն նոր սահմանադրության մասին, ի՞նչ կասեք:
- Կասեմ, ձեռքը դրեք խղճին, գնացեք ոնց ուզում եք քվեարկեք, քանի որ վաղն ունենալու եք այն, ինչ ունենալու եք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

