«ԹՈՒՆԱՎՈՐ ԾԱՌ»-Ի ԴԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵԼ Է, ԻՍԿ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՉԷ
Արխիվ 12-16«ԹՈՒՆԱՎՈՐ ԾԱՌ»-Ի ԴԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵԼ Է,
ԻՍԿ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՉԷ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, որոնք սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված «Ոչ»-ի ճակատի մաս են կազմում, շտաբ են բացել: Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» միասնության ճակատում անորոշություն է: Ավելին` ինչպես պարզ դարձավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` «Իրավունք»-ին տված պարզաբանումից, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկ շաբաթի ավելի է, որ Հայաստանում չէ եւ մեկնել է արտերկիր ընտանեկան հարցերով:
Թե երբ է վերադառնալու «Ժառանգություն» կուսակցության նախագահը, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ ասել: «Տեղյակ չեմ, չգիտեմ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Հ.Գ. Առաջին հայացքից թվում է, որ արտառոց ոչինչ չկա, երբ պրն Հովհաննիսյանն արտերկրում է: Սակայն առաջին անգամ չէ, որ լսում ենք այս խոսքերը: Վերջերս «Նոր Հայաստան» միասնական ճակատի ասուլիսին եւս բացակայում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու դարձյալ նույն պարզաբանումը` Րաֆֆին Հայաստանում չէ: Մինչդեռ մինչ ԱԺ-ի վեցերորդ նստաշրջանի սկիզբը նախագահի նախկին թեկնածուն սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս գործածում էր «թունավոր ծառից բարի պտուղ չի կարող գալ»: Պարոն Հովհաննիսյան հիմա սկսվել է «թունավոր ծառի» դեմ պայքարը, սակայն դուք կրկին Հայաստանում չեք ու կրկին ասպարեզում չեք: Իսկ միգուցե, ինչպես գրում են լրատվամիջոցները, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն իրո՞ք դեպրեսիայի մեջ է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

