Միչիգանի բնակիչը ցմահ ազատազրկվել է՝ Facebook-ում գրառման համար
Արխիվ 12-16Ամերիկացի բնակիչը ցմահ ազատազրկվել է՝ Facebook-ում գրառման համար
ԱՄՆ Միչիգան նահանգի Լիվինգսթոնի շրջանային դատարանը Ուեբերվիլ քաղաքի բնակչին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ փողի համար դիզայների սպանության համար, գրում է Livingston Daily-ն:
Քննությունն ուշադրություն է դարձրել 26-ամյա Էնթոնի Դյուքի գրառմանը, որը նա տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում, 47-ամյա Ռոնալդ Հաուզերի սպանությունից մեկ ամիս անց (2021 թվականին):
«Ի՞նչ անել… 30 կտոր, որոնք ես պետք է ծախսեմ»,- գրել է 26-ամյա երիտասարդը:
Այլ ապացույցների առկայության պարագայում, դատարանը Դյուքին մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի:
Իր հերթին, տղամարդը դատարանում հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ինքը չէր կարող սպանել ընկերոջն ու գործատուին, միակ մարդուն, ով իրեն հասկանում էր, հաղորդում է Gazeta-ն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
