ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐԸ ՓՈՂ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵԻՆ
Արխիվ 12-16ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՅՑԵՐԸ ՓՈՂ
ՀԱՎԱՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵԻՆ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը վերջերս եղել են ԱՄՆ-ում, ապա Մոսկվայում: «Իրավունք»-ը կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից պարզեց` այդ այցերը պայմանավորվա՞ծ էին նաեւ նորաստեղծ կուսակցության համար ֆինանսներ հայթայթելով: «Ոչ, այդ այցերը պայմանավորված էին մեր հայրենակիների հետ հանդիպումներով, նրանց կարծիքը լսելով: Մենք ցանկանում ենք մեր սփյուռքահայ հայրենակիցներին ներգրավվել ընտրական գործընթացներում: Բացի այդ` մեր կուսակցության ծրագրային դրույթներից մեկով նախատեսված է կրկնապատկել ՀՀ բնակչության թիվը մեր իշխանության գալուց հետո»,- պատասխանեց վարչության անդամը:
«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության գործունեության ֆիանսավորումը ՀՀ օրենսդրությանը եւ ժողովրդավարության հայտնի կանոններին կազմակերպելու նպատակով ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամը: Սակայն թե որքան գումար է հավաքվել հիմնադրամի հաշվեհամարին,Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ դա փակ տեղեկատվություն է, ապա ավելացրեց. «Անկեղծ ասած, չգիտեմ էլ` ինչքան գումար է հավաքվել»:
Ինչպես ժողովուրդն է ասում առանց կրակ ծուխ չի լինում, այսինքն արտասահման մեկնել այն «հյուրախաղերով», թե հանդիպում ենք հայրենակիցների հետ, դա ընդամենը գործի մի մասն է: Կուսակցություն ստեղծելն ու հանրության շրջանակում ռեյտինգ ապահովելը, քաղցր խոսքերով, կամ խոստումներով չես ապահովի: Իսկ եթե մի պահ լուրջ ընդունենք Ա. Սիմոնյանի ասածները ու հավատանք, թե ոչ մի գումարային ակնկալիք չկա դրսից, ապա այդ ում հույսով է «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել առաջ գնալ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk