ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԹՈՂ ՌԴ-Ն «ՌԱԶԲՈՐԿԱ» ԱՆԻ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ»
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԹՈՂ ՌԴ-Ն «ՌԱԶԲՈՐԿԱ» ԱՆԻ ՆԱՏՕ-Ի
ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ»
Ինչպես հայտնի է, թուրքական ուղղաթիռները խախտել են հայկական օդային տարածքը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է ներողություն խնդրի թուրքական ուղղաթիռների կողմից հայկական օդային տարածքը խախտելու համար:
«Իրավունք»-ը քաղաքագետ, «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից պարզեց` կարո՞ղ է Հայաստանն ակնկալել ներողություն ՆԱՏՕ-ից: Թուրքիայի այդ քայլն ուղղված էր ՌԴ-ի դեմ, քանի որ դա ոչ միայն Հայաստանի, այլ ԱՊՀ-ի սահմանն է: Իսկ Թուրքիան այդ քայլն արեց, քանի որ ՌԴ-ն մտել է Սիրիա եւ խախտել Թուրքիայի սահմանը: «Թող ՌԴ-ն ռազբորկա անի ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանին պետք չէ խառնել դրան»,- ասաց վերլուծաբանը:
Մեր մյուս հարցին` ՄԻԵԴ-ի որոշումն ինչպես կազդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, պրն Գրիգորյանն ասաց. «Եթե գիտես, որ բացասական է լինելու որոշումը, ինչու ես մտնում այդ ընթացքի մեջ: Եթե դու գիտես, որ ՄԻԵԴ-ը համեմատական բացասական որոշոմ կընդունի, անիմաստ էր խորացնել այդ խնդիրը: Ես ՄԻԵԴ-ի որոշումն էսպես հասկացա` չես կարող խախտել մարդու ազատ արտահայտվելու իրավունքը, որի հետ ես համաձայն եմ: Նյուանսների մեջ չեմ ուզում մտնել»:
«Իրավունք»-ի հակադարձմանը` ինչու մարդու ազատ արտահայտվելու իրավունքը Հոլոքոստի դեպքում չի գործում, քաղաքագետի պարզաբանմամբ Հոլոքոստը ճանաչվել է ՄԱԿ-ի մակարդակով:
Հստակեցրինք` Ստեփան Գրիգորյանը չի՞ կարծում, որ ՄԻԵԴ-ը դատավճիռը կայացնելիս չի առաջնորդվել երկակի ստանդարտներով, «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավարը բացասական պատասխանեց` ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

