ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՄՈՒՐՋ ԿԼԻՆԻ ԵՄ-Ի ԵՎ ԵՏՄ-Ի ՄԻՋԵՎ»
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՄՈՒՐՋ ԿԼԻՆԻ
ԵՄ-Ի ԵՎ ԵՏՄ-Ի ՄԻՋԵՎ»
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում արեւմտամետ հայացքներով Տիգրան Սարգսյանի նշանակումն ինչով է պայմանավորված: «ՌԴ-ն եւ Եվրոպան լարված հարաբերություններ ունեն: Իսկ Տիգրան Սարգսյանն այն պաշտոնյաներից է, ով հաջող աշխատել է Եվրոպայի հետ եւ կարող է հաջող կապող օղակ լինել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ պրն Գրիգորյանի` Տիգրան Սարգսյանի նշանակումը բոլորին բավարարեց: Ավելին` Հայաստանը չէր էլ կարող մեկ ուրիշի նշանակել, քանի որ ստատուսի խնդիր կա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

