ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿՁԵՎԱՎՈՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇՏԱԲԵՐԸ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ
ԿՁԵՎԱՎՈՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇՏԱԲԵՐԸ
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց, որ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը, շտաբի ձեւավորման խնդիրները դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի հետ կապված. «Կուսակցության նախագահը հանձնարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձեւավորել եւ ղեկավարել հանրաքվեի քարոզարշավի շտաբերը: ՀՀ վարչապետն արդեն մոտ օրերս իր գործընկերների` մեզ հետ միասին, կձեւավորի դրանք»: Ապա դիմելով լրագրողներին` ընդգծեց. «Փաստորեն, ձեր հրապարակումներն ու կանխատեսումներն այս անգամ ճիշտ էին` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»: Կանխելով հաջորդ հարցը, թե արդյո՞ք շտաբի պետի գործառույթները չեն խանգարի պարոն Հ. Աբրահամյանին կատարել գործադիր մարմնի ղեկավարի իր պարտավորությունները` ՀՀԿ խոսնակը հավելեց. «Կա «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենք եւ այն հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով իրականցնել ե՛ւ իր գործադիր մարմնի ղեկավարի, ե՛ւ նաեւ հանրաքվեի շտաբի պետի գործառույթները: Կարճ ասած, ՀՀ վարչապետն արձակուրդ չի մեկնելու»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
