ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆԼՈՒՐՋ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Մոտ մեկ շաբաթ առաջ ակտիվիստ Վարդան Հարությունյանը հայհոյախառն հարց էր ուղղել ՀՅԴ պատգամավորի Արծվիկ Մինասյանին եւ վիրավորական կարծիք հայտնել Դավիթ Շահնազարյանի մասին:
Մասնավորապես, ակտիվիստը դաշնակցական գործչից հարցրել էր. « «Պարոն Մինասյան, ձեր գործընկեր եւ գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին ասաց «չ....խ», չեք համարո՞ւմ, որ «չ....խ»-ի գրած Սահմանադրությանը «կողմ» քվեարկելով դուք էլ եք «չ....խ-անում»:
Ակտիվիստն իր հայտարարությունից երկու օր անց գրել էր, որ դաշնակներն իր նկատմամբ բռնություն են կատարել: Ակտիվիստը տալիս է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունը: «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության պետ Ռուսլան Բարսեղյանի հետ` պարզելու, թե միջադեպի հետ միությունը որեւէ կապ ունի՞, սակայն պրն Բարսեղյանի հեռախոսահամարն անհասանելի էր: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ այդ հայտարարություններն անլուրջ համարեց ու չմեկնաբանեց այն:
Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՅԴ խմբակցության պատգամավորին սկանդալային հարց տված ակտիվիստի հայտարարության եւ մամուլի հրապարակումների հիման վրա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

