ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՄԻԵԴ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՄԻԵԴ
ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինայի։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նա բողոքել է «իր իրավունքների բազմակի խախտումների» համար։
«Նախագահ Յանուկովիչը դիմել է ՄԻԵԴ՝ այն հիմքով, որ Ուկրաինան բազմիցս խախտել է իր իրավունքները։ Նա խնդրում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ ներառյալ արդար դատավարության ու իր քաղաքական կարգավիճակի ու տեսակետի պատճառով խտրականության չենթարկվելու իր իրավունքն ու դրանց ոտնահարումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Joseph Hage Aaronson LLP ընկերությունում հայտարարել են, որ «ուկրաինական դատարաններն անկախ չեն, և պետության բարձրաստիճան պաշտոնյաներն ազդում են դրանց վրա» և չեն կարող ապահովել Յանուկովիչի գործի արդար քննությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդր Յանուկովիչը՝ Վիկտոր Յանուկովիչի որդին, դիմել է ՄԻԵԴ՝ իր իրավունքների խախտումների ու ունեցվածքը բռնագրավելու պատճառով։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
