Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՄԵՐԿԵԼՆ ՈՒ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ՄԵՐԿԵԼՆ ՈՒ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ


 

Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքի (http://www.basbakanlik.gov.tr/) փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Ստամբուլում գտնվող Դոլմաբահչե վարչապետական նստավայրում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին. «Մենք քննարկել ենք նաև 1915 թվականի դեպքերի հարցը։ Մենք Գերմանիայի խորհրդարանի կողմից այդ դեպքերը քննարկելու կապակցությամբ մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել Մերկելի հետ։

Մենք քննարկել ենք նաև ՄԻԵԴ-ի վերջին որոշումը (Դողու Փերինչեքի գործով)։ Արդեն անհրաժեշտ է, որ Եվրոպայում այս թեմայով քննարկումներն իրականացվեն ավելի ակադեմիական մակարդակով։ Դրա հետ կապված՝ Թուրքիան ցանկանում է ևս մեկ անգամ ներկայացնել այդ հարցում իր սկզբունքային դիրքորոշումը և առաջարկում է ձևավորել ցանկացած տիպի պատմական հանձնաժողով, որում կընդգրկվեն նաև գերմանացի պատմաբանները։

Թուրքիան ու Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միասին են եղել։ Անհրաժեշտ է օգտագործել այդ թեմայով արխիվները, և Թուրքիան պատրաստ է մշտապես անհրաժեշտ քայլ կատարել պատմաբանների համատեղ հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ, որը կաշխատի Հայաստանի ու Թուրքիայի, հայերի ու թուրքերի միջև պատմական հաշտեցման ձեռքբերման ուղղությամբ»:



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ