Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը

ՀՀ ԱԱԾ-Ի «ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ» ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԱԾ ՂԵԿԱՎԱՐԸ

Արխիվ 12-16

ՀՀ ԱԱԾ-Ի «ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ» ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԱԾ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», օրերս ադրբեջանական faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը, որտեղ իբրեւ հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական  արտահոսք է կազմակերպել ու հրապարակել է  ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ  Գ. Հակոբյանի պաշտոնական  գրությունը՝  ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն,  գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին: Եվ սրան ի պատասխան, ՀՀ ԱԱԾ-ն նշել էր. «Շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձեւակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն): Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով եւ ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության եւ քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետեւանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրեւ «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել եւ խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել: ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը` հակառակորդի վերջին ագրեսիվ դրսեւորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին եւ հաստատակամ դարձրել սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը»: Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել եւ իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել. «Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել եւ հրապարակել` չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին: Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության ղեկավարին, դա արդեն անհեթեթություն է»:

ՀՀ ԱԱԾ-ն եզրափակելով թեման` նշում է. «Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ ենք տալիս ակնհայտ ստահոդ եւ անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ սադրանքների նկատմամբ»:

Ուշագրավ է այն, որ վերոնշյալ հայտարարությունից հետո դեռ 24 ժամ չանցած պարզվեց, որ աշխատանքից ազատվել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Էլդար Մահմուդովը: Պատահականություն է, թե արձագանքի հետեւանք, դժվար է ասել, բայց այն, որ հերթականա անգամ ադրբեջանական սադրանքը տապալվեց ու ծիծաղելի իրավիճակում հայտնվեց Ադրբեջանի ազգային անվտանգությունը ապահովող կառույցը, պարզից էլ պարզ է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված