ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՎՐԴՈՎՎԵՑ
Արխիվ 12-16ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՎՐԴՈՎՎԵՑ
Օրերս Արշալույս գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին` այս անգամ դժգոհելով, որ ոչ միայն խաղողի, այլեւ լոլիկի ու բադրիջանի բերքը չի մթերվում: Ավելին` գյուղացիները պահանջում էին, որպեսզի սառեցվեն բանկից վերցված վարկերը: Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներս փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ: Բայց, կարծես թե, հարցը կանխատեսելով` պարոն նախարարը շտապում էր ճողոպրել լրագրողներից, սակայն ապարդյուն: Ի վերջո, Ս. Կարապետյանը բավական վրդովված ասաց.
– Նախարարությունը մթերումների հարցով ինչ-որ իր լիազորության սահմանում է, անում է: – Բայց արդյունքում գյուղացիների բարձրացրած հարցը չի լուծվում...
– Իսկ ո՞վ ասաց, որ չի լուծվում: Լուծվում է, իրենք չգիտեմ ինչ են ասում, բայց հարցը լուծվում է, մթերողները մթերում են...
Մնացյալ հարցերը մնացին օդում կախված, գյուղնախարարը շտապում էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

