Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԷՐՈՍ ՌԱՄԱԶՈՏԻՆ ՀԱՎԱՆԵԼ Է ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԻ ՊԻՋԱԿԸ (+ տեսանյութ)

Արխիվ 12-16

ԷՐՈՍ ՌԱՄԱԶՈՏԻՆ ՀԱՎԱՆԵԼ Է

ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԻ  ՊԻՋԱԿԸ  (+տեսանյութ)



Գրեթե մեկ շաբաթ է ողջ հայկական ԶԼՄ-ները, այդ թվում նաեւ ռուսական մամուլը, խոսում են այս տարի Հայաստանը «Նոր ալիք» մրցույթում ներկայացրած երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԻ եւ ռուսական IOWA խմբի երգչուհու ոչ սթափ վիճակում խայտառակ ելույթի մասին: Այդ ամենի համար Գրիգորը մեղադրում է հենց խմբի երգչուհուն, ինչի մասին արդեն մեկ շաբաթ է խոսում է երգիչը: Սակայն, ուշագրավն այն է, որ որքան էլ IOWA խմբի երգչուհին ամեն ինչ արել է, որ ձախողի մեր մասնակցի ելույթը, բայց Գրիգորի հանդեպ անտարբեր չի անցել համաշխարհային երգիչ Էրոս Ռամազոտին. «Այն դեպքում, երբ թիկնապահներն արգելում էին մոտենալ Էրոս Ռամազոտիին, մրցութային 1-ին օրը ինքն անձամբ մոտեցավ ինձ: Նրան հետաքրքրել էր իմ պիջակը, որի դիզայները Արմեն Գալյանն էր, նա մոտենալով ինձ` շոշափեց պիջակի կտորն ու ասաց, որ ինքն էլ կուզենար այդ պիջակից ձեռք բերել: Իհարկե, դա Արմենի շնորհքն էր, ինչի համար շնորհակալ եմ ու շնորհավորում եմ նրան, նա այն քիչ մարդկանցից էր, որ այդ դժվարին օրերին իմ կողքին էր, իսկապես լավ էր աշխատել եւ դրական արձագանքներ ունեցա` կապված իմ բեմական հագուստների հետ: Ի դեպ, միակ արտիստն էի, որ թույլատրեցին ինձ հետ բերած հագուստով ներկայանալ 3 օրերի ընթացքում»:


 

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ