ԱԱԾ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՐԴԻՆ ԲԻԶՆԵՍՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
Արխիվ 12-16
ԱԱԾ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՈՐԴԻՆ ԲԻԶՆԵՍՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
«Իրավունքը» բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների երիտասարդ փոխնախարար, ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանի որդին միլիոնների տեր է: Նախորդ տարում երիտասարդ փոխնախարարը հայտարարագրել է 47,000,000 դրամ եւ 50,000 դոլար:
Փոխնախարարի հարկային եկամուտները հարկային տարում կազմել են 42,054,318 դրամ: Ընդ որում` հետաքրքիրն այն է, որ պաշտոնյան իր հայտարարագրում ազնվորեն խոստովանել է`եկամուտ ստանում է նաեւ ձեռնարկատիրական գործունեությունից: Այն նախորդ տարի կազմել է 19,187,000 դրամ:
Պաշտոնյայի տիկնոջ` Մանե Հարությունյանն ընդամենը հայտարարագրել է 10,000 դոլար:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

