«ՍՈՍԵ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՅՍՕՐ
Արխիվ 12-16«ՍՈՍԵ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ
ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՅՍՕՐ
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարիկի «Սոսե» կինոփառատոնը: Արդեն միջազգային դարձած կինոփառատոնն այս տարի կընթանա մինչեւ հոկտեմբերի 24-ը: Այս տարի փառատոնին մասնակցության հայտեր են ուղարկել 74 երկրից , որից ընտրվել եւ փառատոնի օրերին կցուցադրվեն 40 երկրից 98 ֆիլմ, որոնք ըստ կազմակերպիչների համապատասխանում են կինոփառատոնի բովանդակությանն ու կանոնակարգին:
Կինոփառատոնում այս տարի ժյուրիի կազմը համալրում են՝ Աշոտ Ադամյան (Հայաստան), Դայանա Անգելսոն (ԱՄՆ), Արթուր Թումասյան (ԱՄՆ), Էնրիկո Ալեքսանդր Ջորդանո (Ֆրանսիա), Արտո Խաչատուրյան (Հայաստան), Սառա Ջոե Վոլանսկի (ԱՄՆ), Գարեգին Գրիգորյան (Հայաստան):
Կինոփառատոնը բացի իր հիմնական մրցութային ծրագրից ունի ևս 2 ծրագիր, որոնք կարող են նաև շրջանցել կնոջ թեման՝ «Հատուկ թեմա» և «Ուսանողական» ծրագրերին։ «Հատուկ թեմա» մրցութային ծրագրի այս տարվա թեման է «Պահպանի՛ր մարդուն», այն նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Ուսանողական» մրցութային ծրագրում մասնակցում են հայ և արտասահմանում ապրող ու ստեղծագործող ուսանողները:
Ֆիլմերի դիտումները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Գոյ թատրոնում, ԵԹԿՊԻ-ում:
«Սոսե» կինոփառատոնը կրում է Հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը: Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, եւ թե՛ որպես իր ազգի նվիրյալ:
Կինոփառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, նվաճումների, կարողությունների եւ առհասարակ՝ նրա դերակատարման մասին։ Թերեւս սա մի թեմա է, որն անսպառ է բոլոր ժամանակներում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
