Բրազիլիայի ոստիկանությունը երկրի նախագահի նկատմամբ հետաքննություն է սկսել
Արխիվ 12-16Բրազիլիայի ոստիկանությունը երկրի նախագահի նկատմամբ հետաքննություն է սկսել
Բրազիլիայի ոստիկանությունը նախնական հետաքննություն է սկսել՝ երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի անցած տարվա նախընտրական քարոզչության ընթացքում թույլ տրված հնարավոր խախտումների վեաբերյալ: Այդ մասին հայտնում է Newsweek-ը:
Ըստ ոստիկանական հայտարարության՝ հետաքննությունն սկսվել է հոկտեմբերի 7-ին, Գերագույն ընտրական դատարանի դատավորի որոշումից հետո:
Պարբերականը նշում է, որ իրենց չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ այդ ընտրական քարոզչությանը մասնակցած աշխատակիցներից: Ռուսեֆի աշխատակազմում հրաժարվել են հետաքննության առթիվ մեկնաբանություններ տալ, հայտնում է Gazeta-ն:
Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք նախընտրական քարոզչության ընթացքում գործող նախագահն ու փոխնախագահ Միշել Թեմերը օգտագործել են մեքենայությունների ճանապարհով ստացված միջոցներ:
Պարբերականի խոսքով, եթե մեղքը ապացուցվի, ապա Ռուսեֆը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հեռանալ պաշտոնից: Այդուհանդերձ, հետաքննությունը դեռ նոր է սկսվել ու կշարունակվի մի քանի ամիս, գուցե եւ ավելի երկար:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

