Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

ԿՅՈԿՉՅԱՆԻ ՀԵՏ ԶՈՒԳԵՐԳ ԿԱՏԱՐՈՂ IOWA ԽՄԲԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԿՅՈԿՉՅԱՆԻ ՀԵՏ ԶՈՒԳԵՐԳ ԿԱՏԱՐՈՂ IOWA ԽՄԲԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ

 

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ օրերս է վերադարձել «Նոր ալիք» ամենամյա երաժշտական մրցույթից եւ չնայած փոքրիկ սկանդալին` ուրախ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու մի մրցույթի, որը մեր տարածաշրջանում «Եվրատեսիլից» հետո համարվում է 2-րդ հզոր մրցույթը. «Այս մրցույթից շատ բան ես սովորում, մեզ մոտ դաշտը սահմանափակ է, այնտեղ լայն հնարավորություններ կան, եւ հետո այդ բեմում ու այդ տեխնիկայով մեկ անգամ ելույթ ունենալու համար արժե մասնակցել»,- այս մասին երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց երգիչը:

 

 

 

«ՍՏԻՊՎԱԾ ԵՐԳԵՑԻՆՔ ԻՐԵՆՑ ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾԻՔԱՎՈՐՄԱՄԲ»


«Ամեն ինչ լավ էր ընթանում, տպավորիչ էին 1-ին օրվա ելույթիս արձագանքները: Ուրախ եմ, որ մարդիկ գնահատեցին այն: Բայց խնդիրներ առաջացան 2-րդ օրվա իմ ելույթի հետ: Նախ` քանի որ մենք, ցավոք, ձեռք չէինք բերել հեռարձակելու լիցենզիա, 7 տարվա պատմության մեջ Հայաստանում մրցույթը չհեռարձակվեց: Դրա համար չկարողացա, նախնական պլանավորածի համաձայն, Սոնա Շահգելդյանի հետ հանդես գալ զուգերգով: Այդպես զրկվեցի այդ իրավունքից, եւ իրենց որոշմամբ ու ընտրությամբ հանդես եկա իրենց ուզած արտիստի` IOWA խմբի երգչուհու հետ` Իգոր Նիկոլաեւի «Երկու աստղ» երգով: Ինձ չէր վախեցնում այդ փաստը, քանի որ այս երգի մեր գործիքավորումն ունեինք եւ մինչեւ ամենավերջին փորձը նրա հետ երգում էինք հենց մեր գործիքավորմամբ: Բայց ստացվեց, որ կա երկու տարբերակ, մեկը` IOWA խմբի ներկայացրած գործիքավորումն էր, որը որակվեց վատը` հենց մրցույթի կազմակերպիչների կողմից, եւ գիշերները աշխատելով ու գործիքավորելով` ունեինք մեր տարբերակը, որը մեզ համար կապահովեր բարձր գնահատականներ: Այն բոլորի հավանությանն արժանացավ, բայց խմբի երգչուհու քմահաճույքի պատճառով ստիպված երգեցինք իրենց խայտառակ գործիքավորմամբ: Դա դեռ քիչ էր, մրցույթի օրը նա բեմ էր բարձրացել ոչ սթափ վիճակում»:



ՄԵՐ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԵՂԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԴԱՇՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ


Ըստ Գրիգորի` խմբի երգչուհին պատճառաբանել է, որ խումբն ունի իր ձեռագիրը, հետեւաբար չեն կարող ուրիշ անհատի գործիքավորմամբ ներկայանալ. «Ինքներդ գիտեք ռուս «աստղերի» քմահաճ պահվածքները: Եթե ես նրան ստիպեի երգել հայկական ֆոլկ երաժշտություն, որն իր ֆորմատից դուրս է ու չի կարող ճիշտ ներկայացնել, կհասկանայի, որ ես եմ սխալ: Բայց մենք արել էինք ամեն ինչ, որ ստացվի լավ ու իրենց շահերից էլ էր բխում, քանի որ շատ են քարկոծել խմբի երգչուհուն: Ռուսական մամուլը շատ էր խոսում, որ երգչուհին խայտառակեց ինքն իրեն, անհամեստություն թող չլինի, շատերն էին ասում, որ անհասկանալի է, թե ով է մրցույթին մասնակցող արտիստը` ես, թե՞ նա: Ես անընդհատ իրենց մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում էի, ու այս հարցադրումն էր ինձ ուղղվում, թե ինչո՞ւ այդպես ստացվեց...»:


«ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆ ԻՄ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ ՉԷՐ»


Ինչեւէ, մրցույթից 3 օր առաջ Իգոր Կրուտոյը լսելով գործիքավորումների երկու տարբերակն էլ` հավանությունը տվել է հայկական կողմի տարբերակին` ասելով, որ կա հետաքրքրություն, նորովի մատուցում, որ ներկայացվել է եվրոպական ստանդարտներին համապատասխան գործիքավորում: Գրիգորը նաեւ հավելեց, որ 1-ին օրվա հաջող ելույթից հետո ապահոված է եղել գոնե 3-րդ հորիզոնականը, ինչի մասին, երգչի խոսքերով, նույնիսկ ռուսական մամուլն է անդրադարձել. «Բայց վերջին փորձի ժամանակ, երբ ես վստահ էի, որ հնչելու է մեր գործիքավորումը, հանկարծ միանում է հին տարբերակը: Իմ արձագանքին, թե սխալվել եք, ես միամտորեն այդպես էի կարծում, ռեժիսորը ժեստ արեց` երգի՛ր, երգի՛ր, ինչն ինձ համար զարմանալի էր: Այդ տարբերակով երգելուց հետո ասացին` ժամանակ չկա, արագ իջեք բեմից: Հետո հայտարարեցի, որ անլուրջ վերաբերմունքի պատճառով չեմ ցանկանում մասնակցել հետագա փուլերին, եւ վերադարձա հյուրանոց: Բայց այստեղ արդեն իմ առաջ դրվեց մի քանի հարցադրում, որոնք ինձ ստիպեցին հրաժարվել չմասնակցելու մտքից»,- ասաց երգիչն ու թվեց պատճառները. «Նախ` իմ այդ քայլով Հայաստանը  հետագայում կզրկվեր մրցույթին մասնակցության իրավունքից, ինչն իմ կողմից էգոիստ քայլ կլիներ, եւ հետո` հրաժարվելու դեպքում, ուղղակի խաչ կքաշեի իմ կարիերայի վրա` թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես երգիչ` տվյալ տարածաշրջանում գործունեություն ծավալելու առումով: Եվ 3-րդ պատճառը` չներկայացնելով իմ 3-րդ երգը, որն ինձ համար ամենագլխավոր զենքն էր, ու շատ էի ուզում, որ հանդիսատեսը տեսներ այն, հանրության համար անհասկանալի կլիներ հրաժարվելուս պատճառը: Մտավախություն ունեի, որ Հայաստանում ինձ չեն հասկանա ու կպախարակեն ցածր գնահատականների համար»,- մի քիչ վախվորած ասաց երգիչն ու պատմեց, որ չնայած իրեն հակացուցված է եղել համացանցում հետեւել հանրության մեկնաբանություններին, բայց խախտելով պայմանն ու մուտք գործելով այնտեղ, ռուս եւ հայ հանդիսականի դրական մեկնաբանությունները ոգեւորել են երգչին. «Անծանոթ մարդիկ` առանց իմ բացատրության ու մեկնաբանությունների հասկացել էին ու սթափ էին դատել իրավիճակը, որ 2-րդ օրվա անհաջող ելույթն իմ մեղքի բաժինը չէր: Ինձ ուրախացնում էր այն, որ այդ դատողություններն անում էր հատկապես ռուս հանդիսականը, ինչի համար շնորհակալ եմ թե՛ հայ եւ թե՛ ռուս հանդիսականից»:



ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԾԱԳԵԼ


Համենայնդեպս, Գրիգորն ուրախ է իր 1-ին եւ 3-րդ օրերի ելույթների համար. «Զզվում եմ, երբ արտիստը պատճառաբանում է ձայնային կամ տեխնիկական խնդիրները` արդարացնելու իր վատ ելույթը, բայց կարծում եմ, գոնե արժանապատիվ եմ ելույթ ունեցել 1-ին եւ 3-րդ օրերին եւ ստացել իսկապես բարձր միավորներ: Համարենք` դրանք էին իմը, իսկ 2-րդ օրվա ելույթի համար ինձ ասացին, որ գնահատում են ոչ թե ինձ, այլ համարը: Իմ ներքին հանգստությունը ապահովում են 1-ին եւ 3-րդ օրերի ելույթներս, որոնք իսկապես նայում եմ ու չեմ ամաչում, որ մասնակցել եմ այս մրցույթին»: Իսկ, այ, 2-րդ օրը IOWA խմբի երգչուհու հետ զուգերգից շատ հարցեր են ծագել. «Խումբն ուներ երաժիշտներ, բայց նրանք ինչո՞ւ բեմ չբարձրացան, եւ ինչո՞ւ անհետացավ մրցույթի համար ռեկորդային մուտքերով իմ առաջին օրվա հոլովակն ինտերնետից»,- ինչի համար երգչին բացատրել են, որ նույն կերպ պատահական անհետացել է նաեւ Ալլա Պուգաչովայի հոլովակը:
Այս ամենից երգիչը չի ընկճվում եւ պատրաստ է եւս մեկ անգամ մասնակցել մրցույթին. «Իսկապես դրական եմ տրամադրված, չեմ սիրում պեսիմիստական այն մոտեցումը, թե 7-րդ տեղն եմ գրավել, ուրեմն այդ մրցույթը շատ վատն է ու պետք չէ գնալ: Ոչ, հենց պետք է մասնակցել, ավելին` որպես պրոդյուսեր, մտադիր եմ հաջորդ տարի մասնակցել իմ ուսանողներից որեւէ մեկի հետ եւ հաջողության հասնել, ուղղակի այստեղ կան հանգամանքներ, որ ռեալ գիտակցում ես` ուղղակի արտիստի ուժերից վեր են»:



ԷՐՈՍ ՌԱՄԱԶՈՏԻՆ ՀԱՎԱՆԵԼ Է ԳՐԻԳՈՐԻ ՊԻՋԱԿԸ


Չնայած` IOWA խմբի երգչուհին ամեն ինչ արել է, որ ձախողի մեր մասնակցի ելույթը, բայց Գրիգորի հանդեպ անտարբեր չի անցել համաշխարհային երգիչ Էրոս Ռամազոտին. «Այն դեպքում, երբ թիկնապահներն արգելում էին մոտենալ Էրոս Ռամազոտիին, մրցութային 1-ին օրը ինքն անձամբ մոտեցավ ինձ: Նրան հետաքրքրել էր իմ պիջակը, որի դիզայները Արմեն Գալյանն էր, նա մոտենալով ինձ` շոշափեց պիջակի կտորն ու ասաց, որ ինքն էլ կուզենար այդ պիջակից ձեռք բերել: Իհարկե, դա Արմենի շնորհքն էր, ինչի համար շնորհակալ եմ ու շնորհավորում եմ նրան, նա այն քիչ մարդկանցից էր, որ այդ դժվարին օրերին իմ կողքին էր, իսկապես լավ էր աշխատել եւ դրական արձագանքներ ունեցա` կապված իմ բեմական հագուստների հետ: Ի դեպ, միակ արտիստն էի, որ թույլատրեցին ինձ հետ բերած հագուստով ներկայանալ 3 օրերի ընթացքում»:



ԱԳՈՒՏԻՆԸ ԿՅՈԿՉՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՉՀԻԱՍԹԱՓՎԵԼ


Մրցույթում արդեն հայերի պաշտպան դարձած Լեոնիդ Ագուտինն այս անգամ էլ անտարբեր չի անցել մեր հայ մասնակցի կողքով. «Ռուս արտիստների թվում իմ սիրելի արտիստ Լ. Ագուտինը վերջում մոտեցավ ինձ ու ասաց, որ հանկարծ չհիասթափվեմ: Նա ասաց, որ իրենց համար էլ է զարմանալի եղել, թե ինչու են թույլ տվել, որ ես այդ երգչուհու հետ երգեմ, իմանալով, որ երգչուհին չի կարողանա իր առեջեւ դրած խնդիրը լավ լուծել: Նա ասաց, որ շատ է հավանել 3-րդ օրվա իմ «Աֆրո» վերնագրված երգը եւ խրախուսելով ինձ` ասաց, որ հետագայում էլ այդ ոճով նոր գործեր ներկայացնեմ, ինչն ինձ համար ճանապարհներ կհարթի»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված