Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆ. «2013-14 Թ-ԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է ՆԵՐԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ»

Արխիվ 12-16

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆ. «2013-14 Թ-ԻՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է

ՆԵՐԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ»


 

Հայաստանը հին պատմություն ու մշակույթ ունեցող երկիր է, եւ հենց այդ հնությունն է գրավում մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին: Բայց արդյոք միայն բավարար է  զբոսաշրջիկների մեծ հոսք ունենալու համար, եթե   զբոսաշրջության ոլորտում  մատուցվող ծառայությունների արժեքն ու որակը միմյանց հաճախ չեն համապատասխանում, որից դժգոհում են թե մեր քաղաքացիները, որոնք նախընտրում են հանգստանալ արտերկրում, թե որոշ զբոսաշրջիկներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանից «Իրավունքը» պարզեց` ինչպես է  պետությունը` այս դեպքում նախարարությունը այս խնդրի լուծումը տեսնում: Ի վերջո,  Հայաստանում հաստատված են շուկայական  հարաբերություններ, եւ պետությունը իրավասու չէ միջամտելու առեւտրային մասնավոր կառույցների գործունեությանը: «Կարևոր է մեր հանրության ճիշտ իրազեկվածությունը: Ավելի շատ իրազեկված խնդիր կա քան գնային քաղաքականության: Ում հետ ենք համեմատվում, որ ասում եք` մեզ մոտ գները բարձր են: Կասեք, Վրաստանի: Բայց առցանց ամրագրման որեւէ համակարգով, օրինակ, booking.com-ով համեմատենք Վրաստանը Հայաստանի  հետ, բայց համեմատենք համեմատելի մեծություններ:  Կտեսնենք, որ Հայաստանում գներն ավելի մրցունակ են, քան Վրաստանում»,- ասաց Ապրեսյանը:

Եթե զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայություններն իրոք մատչելի են, ինչու են մեր քաղաքացիները նախընտրում հարեւան երկրները, օրինակ, Վրաստանը, էկոմոնիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով` մարդիկ ուզում են ճանապարհորդել, սիրում են նաեւ ծովային հանգիստ:

Պրն Ապրեսյանը վստահեցնում է` անգամ Սեւանի եւ Բաթումիի նույն ծառայությունները մատուցող  հյուրանոցային օբյեկտները եթե համեմատենք, կտեսնենք` մեզ մոտ ավելի  մատչելի է:

Պաշտոնյան ուրախությամբ արձանագրեց, որ  2013-14 թ-ին կտրուկ աճել է ներգնա զբոսաշրջիկների թիվը` հասնելով մոտ 30%-ի, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ունեցել ենք հինգ տոկոս աճ: «Ներգնա տուրիզմի աճ  ակնկալում ենք նաեւ 2015 թ-ին»,- ասաց պրն Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանը վերջին տարիներին  հանգստանում է Հայաստանում, շատ է սիրում Ջերմուկը: Մեր այն պնդմանը, թե Ջերմուկը թանկ հանգստավայր է, հասանելի չէ մեր քաղաքացիների գրպանին, Զբոսաշրջության վարչության պետը չհամաձայնեց: «Ջերմուկում կան տարբեր առաջարկներ, գնային մրցունակություն կա»,- հակադարձեց մեր զրուցակիցը:

Իսկ եթե Ջերմուկում մատուցվող հանգստյան գոտիների գները համեմատենք ստացած աշխատավարձի հետ, Մեխակ Ապրեսյանի խոսքով` դա այլ հարց է:

Ի դեպ, պրն Ապրեսյանը կարծում է, որ Քիմ Քարդաշյանի այցը դրական անդրադարձավ ունեցավ Հայաստանի միջազգային ճանաչելիության վրա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված