Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

«ՈՉ ՇԵՆՔ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՉ ԷԼ՝ ԲՆԱԿԱՐԱՆ»

Արխիվ 12-16

«ՈՉ ՇԵՆՔ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՉ ԷԼ՝ ԲՆԱԿԱՐԱՆ»

 

«Իրավունք» թերթի խմբագրություն էր դիմել թերթի մշտական ընթերցող, Կապան քաղաքի բնակչուհի, զինվորի մայր ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Տիկին Սուսաննան վրդովված եւ միաժամանակ՝ անհույս վիճակում է, քանի որ ինչպես ինքն է ասում. «Գլենդել Հիլզի» ղեկավարության անպատասխանատու գործողությունների պատճառով ես զրկվել եմ սեփական բնակարան ստանալուց (որի արժեքի կեսից ավելին արդեն մուծված է) եւ արդեն երեք տարի է` ապրում եմ վարձով: Իսկ «Գլենդել Հիլզի» սեփականատերերն իմ ու իմ նմանների վճարած գումարների հաշվին օր օրի հարստանում են, իսկ մեզ` քաղաքացիներիս, վարպետորեն յոթ տարի էսօր-էգուց անելով` խաբում են»: Ապա՝ տիկին Սուսաննան պատմեց, թե ինչից է դժգոհ.

2008-թ. մայիսից կառուցապատող ընկերության` «Գլենդել Հիլզի» հետ պայմանագիր եմ կապել՝ բնակարան գնելու նպատակով: Պայմանն այսպես էր՝ մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ը վճարումներն ամեն ամիս պետք է կատարեի, որից հետո պետք է համարվեի բնակարանի սեփականատեր: Հերթականությամբ, առանց ուշացման, 42 ամիս վճարել եմ: Բայց այդ վճարումներից հետո ինձ բնակարան չտրամադրեցին: Այնուհանդերձ՝ ես իմ վճարումները շարունակել եմ: Ավելին, եթե նախորդ 42 ամիսներին վճարում էի ֆիքսված չափով` ամսական 184 հազար դրամ, ապա դրանից հետո վճարում էի 200-300 հազար: Այլ խոսքով՝ վճարել եմ բնակարանիս արժեքի մոտ 63 տոկոսը, բայց բնակարանի երես մինչ օրս չեմ տեսել:
Սահմանված 42 ամիսների գումարը վճարելուց հետո ինձ զանգեցին «Գլենդել Հիլզի» գրասենյակից՝ հրավիրելով իրենց մոտ, թե` ուրախալի լուր ունեն մեզ համար: Հաջորդ օրը գնացի, ասին, որ ինձ հրավիրել են բնակարանի կոսմետիկ վերանորոգման համար համաձայնագիր կնքելու: Համաձայնագրում մասնավորապես առաջարկվում էր ընտրել, թե ինչ գույն պետք է լինի իմ ննջասենյակը, խոհանոցը, լողասենյակում ինչ սալիկներ լինեն, ինչպիսի մանրահատակ եմ նախընտրում, դռները եւ այլն: Մի խոսքով՝ բավական գայթակղող համաձայնագիր էր...
- Իրե՞նք էին ասել, որ շարունակեք վճարումներ կատարել:
- Պայմանագրում նշված էր, որ 42 ամսվա վճարումները կատարելուց հետո, այսինքն բնակարան ստանալուց հետո, իրենց միջնորդությամբ կարող եմ վարկ վերցնել՝ մնացած գումարը մարելու համար: Մտածեցի՝ քանի հնարավորություն ունեմ վճարելու` վճարեմ, որ հետագայում քիչ վարկ վերցնեմ:

ՅՈԹ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ` ՆՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ. «ԿԼԻՆԻ` ԿՍՏԱՆԱՔ»

- Ե՞րբ է եղել Ձեր վերջին վճարումը:
- Պայմանագրում նշված ժամկետից հետո ես հավելյալ` մինչեւ 2012թ. մայիսը վճարել եմ: Ընդհանուր առմամբ, կրկնեմ, իմ վճարումները կազմել են բնակարանի արժեքի 63 տոկոսի կարգի: Ասեմ, որ բնակարանի ամբողջ արժեքը կազմում էր 18 միլիոն 400 հազար դրամ, որից վճարել եմ 11 միլիոն դրամը: Այսինքն՝ մնացել է մի փոքր մասը, եւ դա էլ կարող եմ հիմա վճարել, բայց նպատակը չեմ տեսնում: Այսպիսով՝ 2012-ից հետո վճարում չեմ կատարել, քանի որ արդեն անիրատեսական էի համարում բնակարան ունենալը: Անընդհատ զանգել եմ, բայց միշտ էլ նույն պատասխանն եմ ստացել` այս ամիս, այն ամիս, եւ այդպես էլ ամիսը դարձավ տարի, տարին` տարիներ: Տղաս ընդունվեց ինստիտուտ, եւ ես տեղափոխվեցի Երեւան, բայց բնակարանի մասին խոսելիս նորից անընդհատ պատասխանում էին. «Կլինի` կստանաք»: Ու այսպես` գրեթե յոթ տարի շարունակ իմ գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ ամիս են մեռցնում, բայց ես ոչ շենք եմ տեսնում, ոչ էլ, առավել եւս, բնակարան:
Վերջին անգամ սեպտեմբերի 12-ին հանդիպեցի «Գլենդել Հիլզի» ֆինանսական բաժնի պետ Սասուն Մուրադյանին, ով, ի դեպ, չգիտես ինչու, անընդհատ խուսափում է ինձանից: Ինքն ինձ ասաց, որ հաջորդ ամիս կսկսի աշխատանքները, բայց մինչ օրս ոչ գումար եմ տեսնում, ոչ բնակարան: Որքա՞ն պետք է հանդուրժեմ, այլեւս անհնար է: Ներկա պահին ես չեմ աշխատում, որդիս էլ ծառայում է Հայոց բանակում, չգիտեմ` ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում: Ես արդեն դիմել եմ փաստաբանական ընկերության օգնությանը, որը անշահախնդրորեն աջակցում է զինծառայողների ընտանիքներին:
- Ո՞ր փաստաբանական ընկերությանն եք դիմել:
- Օրերս եմ դիմել «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավարին, ով, ի դեպ, չեմ կարող չնշել, շատ լավ վերաբերմունքով ու սրտացավ անձնավորություն է: Եթե բոլոր ատյաններում նման բարեկիրթ մարդիկ լինեին, վստահ եմ, մենք այս վիճակում չէինք լինի:
Այս պատմության իրավական կողմի հետ կապված` դիմեցինք նաեւ «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես  նշեց.
- Այո, մեզ դիմել է զինվորի մայր, քաղաքացի Սուսաննա Խաչատրյանը՝ իր իրավունքների խախտման հետ կապված: Քաղաքացու փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում հետեյալը. 2008թ. մայիսի 21-ին Ս. Խաչատրյանը կնքել է նախնական պայմանագիր` տվյալ կառուցապատող կազմակերպության հետ եւ ամեն ամիս վճարել է: Արդյունքում՝ վճարել է 10 միլիոն 800 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ դեռեւս 2011-ին պետք է հանձնեին բնակարանը, սակայն չեն հանձնում, եւ մինչեւ 2013թ. նորից համաձայնագիր են կնքել: Մինչդեռ այսօրվա դրությամբ, ըստ դիմումատուի, շենքը կիսակառույց է: Մեր փաստաբանական գրասենյակն արդեն իսկ զբաղվում է վերոհիշյալ խնդրով, եւ օրենքով սահմանված կարգով ընթացք կտանք այս գործին:
Պետք է նշեմ նաեւ, որ կառուցապատողների հետ կապված իրավունքի խախտումները համատարած են:
Դիմեցինք նաեւ «Գլենդել Հիլզի» լրատվության բաժին, որտեղից մեզ խնդրեցին` մեր հարցը գրավոր ուղարկել: Այդպես էլ արեցինք՝ հույսով, որ թեկուզ գրավոր, կստանանք սպառիչ պատասխան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված