ՕԵ՞Կ, ԹԵ՞ ՀԴԿ. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ Է
Արխիվ 12-16ՕԵ՞Կ, ԹԵ՞ ՀԴԿ. ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ Է
Հայաստանյան ներքաղաքական դաշտում հայտնվել է բոլորովին նոր, «ռուսական արտադրության» այլընտրանք: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է մտնել քաղաքականություն ու պատրաստվում է 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բայց, արի ու տես, որ չի կողմնորոշվել, թե ում հետ եւ ինչպես: Չնայած, որ այսքան ժամանակ մամուլում խոսվում էր այն մասին, թե Ա. Աբրահամյանը ՕԵԿ-ում է տեսնում իր վաղվա քաղաքական գործունեությունը, բայց օրերս կայացած իր ասուլիսի ժամանակ ներկայացավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, իր փոխնախագահ Արամ Սարգսյանի հետ:
«Իրավունքը» փորձեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Արա Աբրահամյանի երկրորդ փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ պարզել, թե արդյոք սա նշանակում է, որ այրվել են Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան կամուրջները:
– Այստեղ բացարձակ ինտրիգ մի փնտրեք: Ես այնտեղ էի նաեւ ասուլիսի ժամանակ, պարզապես, մոդերատորը պարոն Ա. Սարգսյանն էր:
– Այնուամենայնիվ, Ա. Աբրահամյանն ասել է, որ կա՛մ նոր կուսակցությամբ կմտնի ՀՀ քաղաքական դաշտ, կա՛մ էլ` համագործակցելով որեւէ կուսակցության հետ: Ըստ Ձեզ` ո՞րը կլինի այդ կուսակցությունը:
– Պարոն Աբրահամյանն ասել է, որ մարտ-ապրիլ ամիսներին պատասխան կտա, այնպես որ, սպասեք այդ ժամանակվան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
