ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԿԾԵԾԵ՞Ն ԻՐԵՆՑ «Չ**ԼԱԽ» ԱՆՎԱՆԱԾ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ
Արխիվ 12-16ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԿԾԵԾԵ՞Ն ԻՐԵՆՑ «Չ**ԼԱԽ» ԱՆՎԱՆԱԾ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ
Մենք արդեն առիթ ունեցել էինք հիշատակել, թե ինչքան ուրախ էր անցկացրել հոկտեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Պատանի սադրիչը հենց ոստիկանության բաժանմունքից հեռախոսով «Ֆեյսբուքում» գրառումներ էր անում, որոնք հայհոյանքներ էին պարունակում ՀՀ իշխանությունների հասցեին եւ անշուշտ, ոստիկանապետ Վովա Գասպարյանի մեղավորությունը կա, որ այդպիսի տարրերին ոստիկանության ճանապարհին «հրեշտակները» մեկ-երկու դաստիարակչական մահակ չեն հյուրասիրում, որպեսզի վերջիններս հասկանան սեփական կարգավիճակի լրջությունը:
Եվ ահա, սույն ակտիվիստը, ի թիվս այլ երիտասարդների, «ոչ» պաստառներով հայտնվելով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված սահմանադրական քննարկմանը, այսպիսի հարց է ուղղում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին.
«Ձեր գործընկեր եւ գաղափարական ընկեր Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովում մի անգամ հայտարարեց` Հրայր Թովմասյանին ասելով «չաթլախ»: Արդյո՞ք չեք համարում, որ չաթլախի գրած սահմանադրությանը կողմ քվեարկելով` դուք էլ եք չաթլախանում»:
Հարկ է նշել, որ տեղում այդ լպիրշությանը «պորտատեղադրում» չհետեւեց, սակայն փոքր-ինչ ավելի ուշ, կարծես թե, դաշնակները տեղից շարժվեցին` իրենց պատգամավորի թասիբը պահելու համար: Այդ երիտասարդ լպիրշը իր ֆեյսբուքյան էջում արձանագրեց հետեւյալը. «ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության նախկին ատենապետ Գերասիմը, ով աչքի էր ընկնում հատկապես «Դեմ եմ»-ի ցույցերին, այսօր երկու անգամ զանգահարեց ինձ: Առաջին անգամ խնդրեց հանդիպենք, իսկ երկրորդ անգամ ես հրավիրեցի մեր գրասենյակ, բայց նա հրաժարվեց եւ ասաց,որ մենք կհանդիպենք, բայց մեր հանդիպումը իբր իմ համար հաճելի չի լինի: Այս միջադեպը համարում եմ սպառնալիք եւ դիմում եմ պատկան մարմիններին` ապահովելու իմ անվտանգությունը, այլապես պատասխանատվությունը կրում եք դուք...»: Դե պարզ է, հիմիկվա հերոս «պայքարիստները» առանց ղզիկավարի վայ-վույ դնելու` չեն կարող ու նույնիսկ չեղած տեղից էլ շառ կանեն, բայց հետեւենք սույն ակտիվիստի հետագա գրառումներին: Եվ ահա. «Քիչ առաջ եկա տուն` դաշնակները սյուրպրիզ էին պատրաստել` մի 5 հոգանոց խմբով դարանակալել էին մեր շքամուտքում եւ սպասում էին, որ ծեծեն, բայց, բախտի բերմամբ, ես մենակ չէի: Թեթեւ քաշքշոց եղավ, նրանք ինձ հարվածեցին, բայց ստացան ադեկվատ պատասխան ու հեռացան: Պատկան մարմիններին եւս մի անգամ դիմում եմ` ոստիկանություն, ուշադրություն դարձրու, այլապես ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ձեր վրա...»:
Դե ինչ, ստացվում է, որ դաշնակները այդպես էլ չկարողացան ծեծել մի սովորական ղզիկ ակտիվիստի` հրապարակավ իրենց «չաթլախ» անվանելու համար, այն էլ այն դեպքում, որ սույն իրադարձությունն արձանագրած «Ազատություն» ռադիոկայանի կարճ տեսանյութը շուրջ 100 հազար դիտում ունի: Իսկ միգուցե այդքա՞ն էլ չէին ջանում պատժել պատանի լպիրշ աշխուժակին: Հարց է ծագում` ինչո՞ւ, մի՞թե վախենում են, որ այդպիսի մեկին դնգստելը կարող է վատ անդրադառնալ ՀՅԴ-ի վրա: Բայց... Ախր, չար լեզուները խոսում են, որ հրապարակավ այդքան ակտիվ պաշտպանելով նոր Սահմանադրությունը, դաշնակները տակից նաեւ իրենց հին կապերով խաղեր են տալիս Սահմանադրությանը կտրուկ դեմ արտահայտվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Հուսով ենք, որ դա ճշմարտություն չէ, հակառակ դեպքում, կներեք, միգուցե իրոք պատանի ակտիվիստի կարծիքը ՀՅԴ-ի մասին ճիշտ դուրս կգա:
Հ. ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

