Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ ՉԼԻՆԵ՞Լ

Արխիվ 12-16

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ ՉԼԻՆԵ՞Լ

 

Եվ այսպես, կայացավ Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի առաջնորդ Արա Աբրահամյանի երկար սպասված ասուլիսը, որի ժամանակ նա հայտարարեց, որ մինչեւ 2016-ի մարտ ամիս կկայացնի իր որոշումը` կուսակցություն բացել-չբացելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ պարոն Աբրահամյանի քաղաքական դեբյուտը բավականին սուր ընդունվեց սոցցանցերում` կծու կատակների, ծաղրանկարների, ծաղրական մեկնաբանությունների քանակով «Ֆեյսբուքում» Արա Աբրահամյանը հաստատ կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքին:

 

 

ԻՆՉՈՒ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՐՍ» ՎԵՐԱԲԵՐՎԵՑ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարկ է նշել, որ Արա Աբրահամյանի ասուլիսը դեռ մի բան էլ թեթեւ անցավ, քանզի լրագրողների այն մասը, որ գերազանց տիրապետում է ռուսերենի, այնուամենայնիվ, հարգելով ՀՀ լեզվի մասին օրենքը, նրան հարցերն ուղղեց հայերենով: Արդյունքում հայ հանրությունը զրկվեց ռուսահայերի 97 տոկոսի կողմից չճանաչված ռուսահայերի նախագահ Արա Աբրահամյանի ոսկեղենիկ ռուսերենով ասած գոհարներին հաղորդակից դառնալու հնարավորությունից: Չնայած, խոշոր հաշվով, մեր ժողովրդին առանձնապես չպետք է հետաքրքրի, թե քաղաքականություն մուտք գործելու հերթական հավակնորդը ինչքանով է տիրապետում այս կամ այն օտար լեզվին, անգամ այս կամ այն օտար երկրում կյանքի գրեթե հալալ կեսն ապրելուց հետո:
Իսկ թե ինչու Արա Աբրահամյանին հայ հանրությունը «չուզողությամբ» ընդունեց, ապա դրա արմատները չպետք է փնտրել զուտ չուզողության «հին եւ բարի» ավանդույթի խորքերում: Նախ` մեր ժողովուրդը շուրջ 7 տասնյակ կուսակցություններ է տեսել` իրենց ծրագրերով հանդերձ, ու հերթական քաղաքական-կուսակցական հայտին թերահավատորեն վերաբերվելը միանգամայն բնական էր: Բացի այդ, հայտնի է, որ պարոն Աբրահամյանը միլիարդատեր օլիգարխ է: Իսկ մեր բազմաչարչար ընտրողը օլիգարխներ շատ է տեսել, նրանցից եւ ոչ մեկից չի խերվել, հետեւաբար հիմքեր չուներ լավատեսական սպասումներ կապելու Ռուսաստանից ժամանած այս հերթական օլիգարխի հետ: Ավելին, սահմանադրական բարեփոխումների առավելություններից մեկն այն է, որ համամասնական ընտրակարգի շնորհիվ գոյանում է խորհրդարան թափանցող օլիգարխների քանակի սահմանափակման մեխանիզմ: Ու անհասկանալի է` ինչու պետք է մեր հանրությունը ծափողջույններով ընդուներ քաղաքական հավակնություններ ունեցող հերթական օլիգարխին, որի կրթվածության ու զարգացվածության ցենզի աննախադեպ բարձունքներին հասցրել էր առնչվել` ուսումնասիրելով վերջինիս ասուլիսի նյութերը, հատկապես տեսագրության տեսքով ներկայացվածները:

Հայկական «չուզողությունը» օգտակար գործառույթ ունեցավ ՀՀ քաղաքացիների համար նաեւ այն առումով, որ անգամ ընդհանրական հիմնադրույթների տեսքով հարգարժան պարոնը չհնչեցրեց, թե կոնկրետ ինչը եւ ինչպես փոխելու ծրագրով է ցանկանում մուտք գործել մեր երկրի բազմաչարչար եւ գրեթե քառորդ դար բռնաբարված քաղաքական դաշտ: Իսկ «հանուն ամենայն լավի եւ ընդդեմ ամենայն վատի» տիպի կարգախոսներին չհավատալուն մեր հանրությունը վաղուց է վարժված, եւ այդպես էլ պետք է լիներ. այլապես հարկադրված կլինեինք փաստել, որ այն մեծամասամբ բաղկացած է դեբիլներից:
Բայց փաստը մնում է փաստ, որ մեր հանրությունը Արա Աբրահամյանից այդպես էլ չստացավ պատասխան` ինչը ինչով է պատրաստվում փոխել: Իսկ որ անձերի փոփոխությանը եւ փրկչական առաքելություններին մեր հանրությունը չի հավատում, դա հանրային տարրական առողջության վկայագիրն է:

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ. ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

Պատահական չէ, որ ՀՀ քաղաքական դաշտ մուտք գործելու եւ 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իր մտադրությունը Արա Աբրահամյանը, այնուամենայնիվ, հնչեցրեց «ամենայն հավանականությամբ» տարբերակով: Իսկ դրա կոնկրետ ձեւն ընտրելը` կստեղծվի սեփական կուսակցություն, թե ինչ-որ բան կարվի եղած որեւէ կուսակցություններից մեկի բազայի վրա, ռուսաստանաբնակ մեր օլիգարխը գերադասեց թողնել մինչեւ մարտ ամիս:
Թե ինչ կարեւոր հանգուցալուծումների է սպասում նա մինչեւ նշյալ ժամանակը, այլ հարց է: Սակայն փաստ է, որ այս պահին նա ունի բազում անորոշություններ: Նախ` ապագա խորհրդարանը գրավելու հավակնորդների դաշտում առանց այդ էլ հավականորդների պակաս չի զգացվում, եւ անորոշ է` ով ու հանուն ինչի պետք է նրան օգնի այդ մրցավազքում: Իշխանությունը հաստատ նրա կարիքը չունի, իսկ ինչ վերաբերում է օտարերկրյա ու հատկապես մեր ժողովրդի կողմից ընկալելի ռուսական «դաբրոներին», ապա անհասկանալի է, թե ինչու բնականոն հունի մեջ գտնվող եւ բազում տարիների ավանդույթ ունեցող փոխհարաբերությունների սխեմայում Մոսկվան հանկարծ պետք է մտցնի ինչ-որ անհասկանալի ոչ իշխանական ուժ: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի աջակցությանը, ապա արեւմտյան աջակցության մասին տեղյակ լինելը հայ ընտրողի աչքերում ընկալվում է ավելի շուտ որպես թերություն, քան` առավելություն: Տնայնաբույծ շպիոնօնիկների քանակն այնքան շատ է, որ այդ կատեգորիային ինչ-որ մեկին ավելացնելու կարիք մեր հանրությունը հաստատ չի զգում: Այսինքն` ռուսական «դաբրո»` որպես այդպիսին, Արա Աբրահամյանի պարագայում չկա, եւ ինքն էլ ասուլիսի ընթացքում խոստովանեց, որ «Պուտինի դաբրոյով» գործում է բացառապես Ռուսաստանի տարածքում, բայց ոչ երբեք Ռուսաստանից դուրս: Այնուամենայնիվ, պարոն Աբրահամյանը արեց ամեն ինչ, որպեսզի ներկայանա որպես Ռուսաստանին անվերապահորեն նվիրված եւ միանշանակ ռուսամետ անձնավորություն: Նույնիսկ հասավ նրան, որ ինքն իրեն հռչակեց ռուս, պնդելով, որ ռուսը ոչ թե ազգություն է, այլ` մտածողություն: Սակայն այդտեղ էլ կեղծ հնչերանգներ են երեւում: Զորօրինակ, ինչու նրան պահանջվեց նույն Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կառույցի խորհրդանիշի մեջ անպայման զետեղել վեցաթեւ աստղը, որը հրեաները համարում են իրենց սեփականը: Ճիշտ է, «ալիբին» առկա է, որ վերցված է Գանձասարի իշխանական տապանաքարերից մեկի վրա եղած պատկերը, որը Անահիտ դիցուհու խորհրդանիշի ճշգրիտ արտացոլումն է, բայց ինչո՞ւ «300 իրավաբանների» կարիք ունեցողը ընտրեց հատկապես այդ ոչ միանշանակ խորհրդանիշը...
Ինչ վերաբերում է «300 իրավաբաններին», ապա դժվար թե անգամ 300 հազար իրավաբանները կարողանան նրան օգնել քաղաքական դաշտ մտնել` որպես կուսակցության պաշտոնական առաջնորդ, քանզի ՀՀ նոր Սահմանադրությունը, որի` դեկտեմբերի 6-ին դրական պատասխան ստանալը կասկածի տակ չի դնում ոչ մի ողջամիտ մարդ, պատգամավորների եւ կառավարության անդամների համար նախատեսում է բավականին խիստ քաղաքացիության եւ նստակյացության ցենզ: Այդ երկու չափանիշին էլ Արա Աբրահամյանը չի համապատասխանում` անկախ իր թիմակից իրավաբանների քանակից: Հետեւաբար, նա կարող է կենտրոնանալ այն տարբերակների վրա, ուր ֆորմալ առումով, չի կարող համարվել որեւէ քաղաքական ուժի թիվ մեկը:
Ինքը` պարոն Աբրահամյանը չճշտեց, արդյոք սեփական կուսակցություն է ստեղծելու, թե հենվելու է եղած կուսակցություններից մեկի վրա: Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ միլիարդավոր դոլարների կարողություն ունեցող օլիգարխը զրոյից ստեղծի թիմ, թիմի դեմքերին ներկայացնի հանրությանը, իսկ թե ինչքանով արագ նրանք ճանաչելի կդառնան, ինչպես ասվում է` փողին մուննաթ: Հետխորհրդային տարածքում մենք արդեն ունեցել ենք Իվանիշվիլիի նախադեպը, սակայն պայմանները էապես տարբեր էին: Եթե Իվանիշվիլին գործում էր ընդդեմ Սահակաշվիլիի ռեժիմի, որն ատելի էր ռուսների համար, ապա Սերժ Սարգսյանի վարչակարգը ոչ միայն ատելի չէ Մոսկվայի համար, այլեւ ռուսները որեւէ լուրջ պատճառ չունեն մտածելու այդ վարչակարգի այլընտրանքի մասին: Հետեւաբար, դա մի տեսակ փակուղային ճանապարհ է ու չի կարող խոստանալ ինչ-որ ֆանտաստիկ տոկոսներ Ազգային ժողովում, անգամ եթե ֆանտաստիկ քանակով փող ներդրվի քարոզչության ու տարատեսակ քաղաքական տեխնոլոգիաների վրա:
Մյուս տարբերակը որեւէ կուսակցության «մատրիցայի» հիման վրա առաջ շարժվելն է: Այդտեղ կան երկու հիմնական տարբերակ` քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող առաջնորդով ՕԵԿ-ը, կամ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի գլխավորած ՀԴԿ-ն: ՕԵԿ-ի պարագայում հանրային ընկալման պրոբլեմները բավականին շատ են` կուսակցությունը քանիցս անցումներ է կատարել իշխանությունից ընդդիմություն եւ հակառակը, եւ անվստահության կնիքից ՕԵԿ-ը մաքրելու համար Վանոյի ասած «մի գռուզավիկ փող» ծախսելն էլ կարող է բավարար չլինել խնդրի լուծման համար: Իսկ պրիմիտիվ ձեւով քվեներ գնելու համար անհրաժեշտ է առնվազն գործող իշխանության լռելյայն համաձայնությունը, որը անհասկանալի է, թե հանուն ինչի պետք է լինի:
Այլ հարց է` հենվել, ասենք Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վրա, հաշվի առնելով, որ ՀԴԿ-ն իր գործունեության ընթացքում բացասական վարկանիշային բեռ չի հավաքել, կուսակցության առաջնորդի վրա էլ կոմպրոմատներ առանձնապես չես ճարի: Անշուշտ, քարոզչության վրա ներդրված մեծ փողը ի վիճակի է բարձրացնել այդպիսի կուսակցության վարկանիշը եւ ընտրողներ ներգրավել, թեեւ այստեղ էլ կա իներցիայի պահը, որ ժողովուրդը սովոր է` Արամ Գ. Սարգսյանը 2-3 տոկոս հավաքող գործիչ է: Բայց պարզ է, որ միեւնույնն է, նույն ՀԴԿ-ի վարկանիշը անգամ ամենամեծ քարոզչական ծախսերով երկինք թռցնել անհնարին է: Բացի այդ, անկախ նրանից, թե ինչ տարբերակ կընտրի Արա Աբրահամյանը` սեփական նորաստեղծ կուսակցության, թե եղած կուսակցություններից որեւէ մեկի «ռասկրուտկան» առաջ տանելը իրավաբանորեն անլուծելի է այդ քաղաքայկան ուժը Արա Աբրահամյանի կողմից գլխավորելը, կամ այդ քաղաքական ուժի կողմից Արա Աբրահամյանին ընտրություններին որպես վարչապետի թեկնածու ներկայացնելը:
Էլ ավելի պրոբլեմատիկ է Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած ստվերային կապերի քաղաքական իրացումը: Լինի դա նոր կուսակցություն, ֆինանսական նոր շնչառություն ստացած եղած կուսակցություններից մեկը, կամ անգամ երկու տասնյակ անուն ընդգրկող բազմակուսակցական դաշինք, Ռոբերտ Քոչարյանին որպես առաջնորդ եւ վարչապետի թեկնածու ներկայացնելը պրոբլեմատիկ է: Նախ` նույնիսկ քարոզչական հրաշքներ գործելու դեպքում, ՀՀ երկրորդ նախագահի բացասական իմիջը հաղթահարելը եւ նրա նկատմամբ կարոտախտ ստեղծելը հեշտ չի լինի, եւ երկրորդը` նրա հոգեկեցվածքը թույլ չի տա գալ խորհրդարան, որպես երկրորդ խորհրդարանական ուժի պաշտոնական առաջնորդ, անգամ եթե այդ ուժը 40 տոկոս քվեների տեր լինի: Իսկ  ստվերային ինտրիգների, կամ ժողովրդական խոսքով ասած «մուտիլովկաների» նկատմամբ մեր հանրության վերաբերմունքը այնքան կայուն բացասական է, որ ՀՀԿ-ի «քաղաքական մենաշնորհ» կոչեցյալը ավելի նախընտրելի կերեւա, քան տարբեր քաղաքական ժուլիկությամբ ինչ-որ մեկի գալը:
Այնպես որ, «լինել, թե չլինել քաղաքական դաշտում» հարցի պատասխանը Արա Աբրահամյանի համար չի պարունակում որեւէ հաղթական պատասխանի տարբերակ: Իհարկե, լինելը հնարավոր է` 2017-ին 5-10 տոկոս քվեներով ԱԺ-ում ներկայացված լինելու տարբերակով, այն էլ` կիրառելով քաղաքական տեխնոլոգիաների ամբողջ զինանոցը եւ փող չխնայելով քարոզչության վրա: Բայց արդյո՞ք որեւէ օլիգարխ, այդ թվում եւ Արա Աբրահամյանը, նպատակահարմար կհամարի հսկայական ֆինանսական ներդրում կատարել հանուն այդպիսի համեստ արդյունքի: Ճիշտն ասած, կասկածում ենք: Առավել եւս, եթե այդ քաղաքական գործընթացների արդյունքում առաջ մղվողը պետք է լինի «օտար քեռին», կամ ժարգոնով ասած` «էլօղլին»` Ռոբերտ Սեդրակիչը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված