ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀՈՂԱԿՏՈՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ (ֆոտոշարք+տեսանյութ)
Արխիվ 12-16ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀՈՂԱԿՏՈՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
(ֆոտոշարք+տեսանյութ)
Երգահան, լուսանկարիչ, դիզայներ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այլեւս ամուսիններ են: Մշտապես իր օրիգինալությամբ աչքի ընկնող երգահանն այս հարցում էլ տարբերվեց` պսակադրության արարողության կրոնական հատվածը կայացավ Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում: Նորապսակների համար կարեւոր օրը, նրանց կողքին են եղել մոտ ընկերներն ու համակուրսեցիները, իսկ երեւանյան ընկերների ու մտերիմների հետ իրենց ուրախությունը կկիսեն արդեն հոկտեմբերի 25-ին:
Ինչպես «Իրավունքին» փոխանցեց նորափեսան. «Հոկտեմբերի 25-ին կլինի
ամուսնական արարողությունների վերջին ամփոփիչ եւ ամենակարեւոր հատվածը»: Նորապսակների լոնդոնյան կնաքահայրը լոնդոնաբնակ երգեհոնահար ԱՐԹՈՒՐ ԲՈԲԻԿՅԱՆՆ է, իսկ արդեն երեւանյանը` սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ:

Մինչ Հայրենիք վերադարձը զույգերը դեռեւս շարունակում են ամուսնական նվերներ ստանալ, «Իրավունքի» ունեցած տեղեկություններով զույգն այսօր ստացել է բրիտանական տիտղոսներ` Լորդ Կարեն Գրիգորյան եւ լեդի Արեւիկ Գրիգորյան: Նվերներից ուշագրավը` Կարենի ընկեր Ֆարիդի կողմից ստացած հողակտորն է` Շոտլանդիայում:
Ի դեպ, զույգերը օրիգինալ ոճը պահպանել էին նաեւ հագուստների հարցում, ինչպես նշեց նորափեսան. «Հարսանեկան ոճը վաղուց էր որոշված: Արեւիկի հարսանեկան զգեստի հեղինակը Դիանա Շատվերյանն է, իսկ իմ ոճը` ավստրիական ավանդական հագուստ է, որը գնել էի իմ վերջին Վիեննա այցելության ժամանակ»,- եզրափակեց Կարենը:
«Իրավունքը» շնորհավորելով նորապսակներին` մաղթում է նրանց հարատեւ երջանկություն եւ անավարտ հեքիաթային կյանք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

