Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Ահաբեկիչները խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդ են կազմակերպել սիրիական Հոմս նահանգում

Արխիվ 12-16

Ահաբեկիչները խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդ են կազմակերպել սիրիական Հոմս նահանգում

 

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդ են կազմակերպել սիրիական Հոմս նահանգի հյուսիսում՝ Տեերմալյա բնակավայրում: Այս մասին հայտնում է սիրիական Champress լրատվական պորտալը:

Champress-ի աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունները տեղի են ունեցել կենտրոնական հրապարակում՝ մզկիթի մոտ: Ահաբեկիչների նպատակը եղել է սիրիական բանակին խաղաղ բնակիչներին ոչնչացնելու և մզկիթների ու տների քանդման համար մեղադրելը: Սպանված քաղաքացիների թիվը չի նշվում:

Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, սիրիական SANA գործակալությանն ասել է, որ սիրիական բանակը չի գրոհում բնակավայրերը, որտեղ քաղաքացիական անձինք կան, և դրա պատասխանատվությունն ամբողջովին կրում է «Ջեբհաթ ան-Նուսրան» և նրա դաշնակիցները՝ ահաբեկիչների շարքից:

Սիրիական բանակը հինգշաբթի առավոտյան մասշտաբային ռազմական գործողություն է սկսել Հոմս նահանգի հյուսիսում: Վերջին տվյալներով՝ 2 բնակավայր է ազատագրվել:

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ