Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲԱՆԱԿՈՒՄ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ «շատ տարօրինակ վարք է ունեցել»

Արխիվ 12-16

ԲԱՆԱԿՈՒՄ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ «շատ տարօրինակ վարք է

 

ունեցել»

 

Ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում, այն բանից հետո, երբ զորակոչվել է բանակ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների հարազատների փաստաբան Լուսինե Սահակյանը:

- Մինչ դա էլ լուրջ կասկածներ են եղել նրա վարքի հետ կապված, և երբ նա արդեն իսկ զորակոչվել է բանակ, բանակում գտնվելու ընթացքում իրեն դրսևորել է այնպես, որ շատ տարօրինակ վարք է ունեցել: Մասնավորապես, աթոռով հարվածել է սպաներից մեկին միայն այն բանի համար, որ ըստ իրեն, նա խանգարել է իրեն և աթոռը քաշել է իր տակից: Ինքը, աթոռը վերցնելով, հարվածել է այդ սպային: Նաև սուիցիդալ որոշակի հատկանիշներ են նրա դրսևորվել: Ագրեսիա է նրա մոտ նկատվել, շատ դեպքերում նաև շատ տարօրինակ վարք: Մասնավորապես, նրա համածառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր նա շատ տխուր էր, անընդհատ լացում էր, և երբ նրան հարցրել են, թե ինչումն է խնդիրը, նա ասել է, որ մայրը մահացել է: Եվ երեք օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը կենդանի է:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ