ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՈՒՄՆ Է
Արխիվ 12-16ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՏՈՒՄՆ Է
Այսօր “Հանուն օրենքի” ակտիվիստները 15:00-ին բողոքի ցույց կանցկացնեն Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց` պետական ունեցվածքի սեփականաշնորհման դեմ: Շարժման ակտիվիստները նշում են, որ պետական սեփականության վաճառքը դարձել է տարածված գործելակերպ. <Պետական սեփականության վաճառքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի մասնատումը և թուլացումը: Սրանից ելնելով` մեր շարժումը պատրաստվում է այս հարցը բարձրացնել հանրային մակարդակով, ինչպիսին են Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը, ՀՀ ԱԳՆ շենքը, ԵՊՀ-ի հյուրերի տունը, Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիրը և այլ հաստատություններ, որոնք ունեն ռազմավարական և պատմամշակութային նշանակություն: Մենք պահանջում ենք այս հարցը ներառել Կառավարության նիստի օրակարգում և հետագայում հետամուտ կլինենք ՀՀ ԱԺ-ի կողմից օրինագծի ընդունմանը: Կոչ ենք անում հասարակական և քաղաքական ուժերին միանալ հետևյալ ակցիային>,-նա նշեց իր ելույթի ժամանակ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
