Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

Գ. Կյոկչյան. «ԻՄ ԱՅԴ ՔԱՅԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԶՐԿՎԵՐ «ՆՈՐ ԱԼԻՔԻՆ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ»

Արխիվ 12-16

Գ. Կյոկչյան. «ԻՄ ԱՅԴ ՔԱՅԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԶՐԿՎԵՐ «ՆՈՐ ԱԼԻՔԻՆ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ»

 

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ օրերս է վերադարձել «Նոր ալիք» ամենամյա երաժշտական մրցույթից եւ չնայած փոքրիկ սկանդալին` ուրախ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու մի մրցույթի, որը մեր տարածաշրջանում «Եվրատեսիլից» հետո համարվում է 2-րդ հզոր մրցույթը. «Այս մրցույթից շատ բան ես սովորում, մեզ մոտ դաշտը սահմանափակ է, այնտեղ լայն հնարավորություններ կան, եւ հետո այդ բեմում ու այդ տեխնիկայով մեկ անգամ ելույթ ունենալու համար արժե մասնակցել»,- այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց երգիչը, ապա հավելեց. «Ամեն ինչ լավ էր ընթանում, տպավորիչ էին 1-ին օրվա ելույթիս արձագանքները: Ուրախ եմ, որ մարդիկ գնահատեցին այն: Բայց խնդիրներ առաջացան 2-րդ օրվա իմ ելույթի հետ: Նախ` քանի որ մենք, ցավոք, ձեռք չէինք բերել հեռարձակելու լիցենզիա, 7 տարվա պատմության մեջ Հայաստանում մրցույթը չհեռարձակվեց: Դրա համար չկարողացա, նախնական պլանավորածի համաձայն, Սոնա Շահգելդյանի հետ հանդես գալ զուգերգով: Այդպես զրկվեցի այդ իրավունքից, եւ իրենց որոշմամբ ու ընտրությամբ հանդես եկա իրենց ուզած արտիստի` IOWA խմբի երգչուհու հետ` Իգոր Նիկոլաեւի «Երկու աստղ» երգով: Ինձ չէր վախեցնում այդ փաստը, քանի որ այս երգի մեր գործիքավորումն ունեինք եւ մինչեւ ամենավերջին փորձը նրա հետ երգում էինք հենց մեր գործիքավորմամբ: Բայց ստացվեց, որ կա երկու տարբերակ, մեկը` IOWA խմբի ներկայացրած գործիքավորումն էր, որը որակվեց վատը` հենց մրցույթի կազմակերպիչների կողմից, եւ գիշերները աշխատելով ու գործիքավորելով` ունեինք մեր տարբերակը, որը մեզ համար կապահովեր բարձր գնահատականներ: Այն բոլորի հավանությանն արժանացավ, բայց խմբի երգչուհու քմահաճույքի պատճառով ստիպված երգեցինք իրենց խայտառակ գործիքավորմամբ: Դա դեռ քիչ էր, մրցույթի օրը նա բեմ էր բարձրացել ոչ սթափ վիճակում»:

Ըստ Գրիգորի` մրցույթից 3 օր առաջ Իգոր Կրուտոյը լսելով գործիքավորումների երկու տարբերակն էլ` հավանությունը տվել է հայկական կողմի տարբերակին` ասելով, որ կա հետաքրքրություն, նորովի մատուցում, որ ներկայացվել է եվրոպական ստանդարտներին համապատասխան գործիքավորում: Գրիգորը նաեւ հավելեց, որ 1-ին օրվա հաջող ելույթից հետո ապահոված է եղել գոնե 3-րդ հորիզոնականը, ինչի մասին, երգչի խոսքերով, նույնիսկ ռուսական մամուլն է անդրադարձել. «Բայց վերջին փորձի ժամանակ, երբ ես վստահ էի, որ հնչելու է մեր գործիքավորումը, հանկարծ միանում է հին տարբերակը: Իմ արձագանքին, թե սխալվել եք, ես միամտորեն այդպես էի կարծում, ռեժիսորը ժեստ արեց` երգի՛ր, երգի՛ր, ինչն ինձ համար զարմանալի էր: Այդ տարբերակով երգելուց հետո ասացին` ժամանակ չկա, արագ իջեք բեմից: Հետո հայտարարեցի, որ անլուրջ վերաբերմունքի պատճառով չեմ ցանկանում մասնակցել հետագա փուլերին, եւ վերադարձա հյուրանոց: Բայց այստեղ արդեն իմ առաջ դրվեց մի քանի հարցադրում, որոնք ինձ ստիպեցին հրաժարվել չմասնակցելու մտքից»,- ասաց երգիչն ու թվեց պատճառները. «Նախ` իմ այդ քայլով Հայաստանը  հետագայում կզրկվեր մրցույթին մասնակցության իրավունքից, ինչն իմ կողմից էգոիստ քայլ կլիներ, եւ հետո` հրաժարվելու դեպքում, ուղղակի խաչ կքաշեի իմ կարիերայի վրա` թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես երգիչ` տվյալ տարածաշրջանում գործունեություն ծավալելու առումով: Եվ 3-րդ պատճառը` չներկայացնելով իմ 3-րդ երգը, որն ինձ համար ամենագլխավոր զենքն էր, ու շատ էի ուզում, որ հանդիսատեսը տեսներ այն, հանրության համար անհասկանալի կլիներ հրաժարվելուս պատճառը: Մտավախություն ունեի, որ Հայաստանում ինձ չեն հասկանա ու կպախարակեն ցածր գնահատականների համար»,- մի քիչ վախվորած ասաց երգիչը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված