Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿԱՅԱՑԱՎ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԿԱՅԱՑԱՎ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ» ՓԱՌԱՏՈՆԸ

 

 

 

«Օհանյան» կրթահամալիրում կայացավ «Միջմշակութային կամուրջ» խորագիրը կրող 17-րդ փառատոնը, որի շրջանակներում կրթահամալիրի սաները, ծնողները, ուսուցիչները, ինչպես նաև համագործակից կազմակերպությունները և կրթական հաստատությունները ներկայացրեցին իրենց նախընտրած երկրների պատմությունը, մշակույթը, ազգային սովորույթները, տարազը եւ խոհանոցի առանձնահատկությունները:

Փառատոնի գաղափարական բանալին է՝ «Մեզանից յուրաքանչյուրի իրական ազգությունը մարդկությունն է», կարգախոսը՝ «Ազգությամբ մարդ ենք, դավանանքով՝բարեկամ»:

«Իրավունք»-ի հետ զրույցում «Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր Սուրեն Օհանյանը ընդգծեց փառատոնի ճանաչողական բնույթը.«Փառատոնի կարեւոր նպատակներից է աշակերտների մեջ զարգացնել համերաշխություն եւ հանդուրժողականություն: Նպաստել մշակութային բազմազանության պահպանմանը։ Խթանել միջառարկայական համագործակցային եղանակն ու թիմային աշխատանքով ուսուցման զարգացումը: Կազմակերպել կրթական մշակութային մեկ գաղափարի շուրջ տարբեր կրթօջախների եւ կազմակերպությունների համատեղ աշխատանքը»:


Փառատոնին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգը, ՀՀ Աժ պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը , «ՀԻԿԱՐԻ» հայ - ճապոնական գիտական կրթական մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, Ավան վարչական շրջանի Կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ