ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՄԱՆ ԿԱՐԾԻՔ Է ՀԱՅՏՆԵԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՄԱՆ ԿԱՐԾԻՔ Է ՀԱՅՏՆԵԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ»
Օրեր առաջ ՌԱՀԿ-ում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» շարժման ասուլիսը, որտեղ հայտարարվեց, որ սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված «Ոչ»-ի շարժումը միասնական է պայքարելու նոր սահմանադրության ընդունման դեմ: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում կարծում է`սահմանադրական բարեփոխումներին դեմ «ոչ»-ը հիմնավորված չէ:
Հիշեցրինքն «Ոչ»-ի ճակատի այն պնդումները, թե սահմանադրությունը փոփոխման նպատակն իշխանության վերարտադրության նպատակով է արվում: Գործող սահմանադրությունն ավելի մեծ հնարավորություն է տալիս իշխանությանը վերարտադրվելու: Ներկայիս սահմանադրությունը եվրոպական սահմանադրություններից վատն է, քանի որ ժողովրդավար չէ: Իսկ մենք պետք է ազատվենք սոցիալիստական մնացորդներից: Առանց սահմանադրության փոփոխության հնարավոր չէ դա անել»
Եթե նոր Սահմանադրությունը գործողից մեկ աստիճան բարձր է, ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դեմ արտահայտվում: Քոչարյանը նման կարծիք է հայտնում քաղաքական նպատակներից ելնելով: Ուրիշի կարծիքը սխալ է մեկնաբանելը
ՀՀԿ պատգամավորը, սակայն, կարծում է, որ հին սահմանադրությամբ էլ կարելի է աշխատել, եթե մարդը ճիշտ աշխատի, բայց նոր սահմանադրությունը, այնուամենայնիվ, լայն հնարավորություններ է տալիս աշխատելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk