Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. Bild Փաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցից Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ինչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտում Ինչ-որ լուրջ բա՞ն է սպասվում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարար Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է

ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵՑ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր՝ որպես երրորդ կողմ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունն ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:


Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյո՞ք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:


Դատարանը վճռում նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում:


Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:


Արդյունքում, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԱրթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված