ՄԻԵԴ-Ը ՄԵԺԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՅՑԸ
Արխիվ 12-16ՄԻԵԴ-Ը ՄԵԺԵՑ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՅՑԸ
ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վերին պալատը դատավճիռ է կայացրել Փերինչեքը Շվեյցարիայի դեմ դատական գործի վերաբերյալ։
Դատավորները որոշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածի խախտում եւ այդ հիմքով մերժել են Շվեյցարիայի հայցը։
Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։ Շվեյցարիայի կառավարությունն իր հերթին դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։ Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները։
ՄԻԵԴ ստորին պալատի վճռում Հայոց ցեղասպանությունը բնութագրվել էր որպես պատմական վիճելի փաստ, ինչն էլ որպես երրորդ կողմ վիճարկում է Հայաստանի Հանրապետությունը։ ՄԻԵԴ-ում մեր երկրի իրավունքները պաշտպանել են հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Ռամզի Կլունին, Թոբի Քոլիսը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk