Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Արշակ Զաքարյան. «ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԻՐԵՆՑ ԱՍԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

Արշակ Զաքարյան. «ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ ԻՐԵՆՑ ԱՍԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

 

Վերջերս սոցցանցերում շրջանառվում էր մի ահասարսուռ ապատեղեկատվություն այն մասին, որ իբր հանրապետությունում երեխաներ են առեւանգվում ու խոշտանգվում: Ու թեպետ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց եւ կոչ արեց կեղծիքը տարածողներին ձեռնպահ մնալ նման անպատասխանատու պահվածքից ու վերջ տալ հանրության մեջ անհիմն խուճապ տարածելու փորձերից, բայց, այնուամենայնիվ, այս մասին հիմա սկսել են խոսել ոչ միայն սոցցանցերում, այլեւ հայաստանյան տարբեր տներում, գյուղերում ու քաղաքներում` միեւնույն ժամանակ, արդեն «լեգենդներ» հյուսելով տարածված լուրերի շուրջ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության հեղինակ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ, ով բացահայտեց, թե որն է այս կեղծ տեղեկատվությունը տարածողների բուն նպատակը.

-Իսկապես, երեխաների առեւանգման այս պատմությունը մեծ թափ է առել ու արդեն նույնիսկ լուրջ մարդիկ սկսել են հավատալ: Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչպես սկսեց նման լուրեր տարածվել ադրբեջանական լրտեսներով աշխատող որոշ լրատվամիջոցների կողմից: Այդ ողջ ապատեղեկատվության մեջ մի ուշագրավ նախադասություն կար` ասված էր, որ երեխաներին գողանում են, երիկամը հանում են (քիչ էր մնում ասեին, թե այլմոլորակայիններին են ծախում), եւ այդ առեւանգողները զինվորական համազգեստով են: Ամբողջ այս պատմության նպատակը այդ նախադասությունն է, որովհետեւ տեսնում են, թե հայերը ինչպես են սկսել իրենց զինվորին հարգել, բանակը սիրել, համազգեստի հանդեպ հարգանք ունենալ: Ադրբեջանական ուժերն ինչ-որ ձեւ` ենթագիտակցորեն, ուզում են հայերի մեջ զինվորական համազգեստի հանդեպ հակակրանք առաջացնել: Չէ որ, օրինակ, կանայք, եթե մինչեւ այս ապատեղեկատվության տարածվելը, երբ զինվոր էիր տեսնում, սիրտները թրթռում էր, ուզում էին մի հատ տաք-տաք հաց ու պանիր վազեցնել հետեւից, բայց քանի որ այսօր արդեն այդ հոդվածը կարդացել են, անկախ իրենցից, սկսում են մտածել` կարո՞ղ է սա այն երեխա գողացողն է: Արդյունքնում` աշխատանքը կատարված է, եւ նույն պատմությունը պատմում են Աբովյանում, Իջեւանում, Երեւանում, Փարաքիարում:

- Ամեն դեպքում, օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց նաեւ այն մասին, որ երեխաներից մեկը խոսել է իր հետ կատարված դեպքի մասին:

- Բերեք մի երեխայի, ում առեւանգել են ու «պոչկեքը» հանել են, երդվում եմ ես իմ երիկամը կհանեմ, կտամ: Բայց չկա այդպիսի երեխա: Ինչ վերաբերում է այն երեխային, որը խոսել է, պետք է նշեմ, որ նա ընդամենն ասել է, որ երեք հոգի ցանկացել են իրեն տանեն եւ ինքը սկսել է բղավել, մարդիկ են հավաքվել, որից հետո այդ երեքը փախել են: Ուզում եմ լսել այն մարդկանց, որոնք իբրեւ տեսել են այդ երեքին փախնելիս: Հո «նինձա» չէի՞ն, որ հօդս ցնդեցին: Պարզ է, երեխան էլ է այս լուրերը լսել եւ նրա մեջ էլ կա այդ պոպուլիզիմի դրսեւորումները` նա ուզում է հայտնի դառնալ զոհի դերում: Իհարկե, երեխային չեմ մեղադրում, սա նրա երեւակայությունն է, միգուցե իրեն այնքան են վախեցրել ծնողները, որ իր մեջ այդ երեւակայությունն աշխատել է, որ ասի` ինձ եկել էին գողանալու:

- Ի վերջո, ինչպե՞ս զերծ մնալ նման պայթունավտանգ ապատեղեկատվություններից, որոնք կարող են թունավորել մարդկանց անդորրն ու առօրյան:

- Հենց այս խնդրով է զբաղվելու մեր կողմից հիմնված «Հայոց Ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնությունը: Եթե ինչ-որ մեկն ասաց, թե, օրինակ, 50 հոգի զոհ ունենք սահմանին, մենք գնալու ենք այդ մարդու մոտ, չենք ծեծելու ու ջարդելու, այլ ասելու ենք` եղբայր ջա՛ն, քեզ հավատում ենք, եկել ենք, որպեսզի ապացույցները տաս: Ու այդ ամենը ձայնագրելու ենք եւ նայելու ենք ապատեղեկատվության հեղինակի աչքերին: Թող մեր առաջ ասի, թե այդ 50 հոգու մասին որտեղից է լսել ու ապացուցի, որ նման բան կա, մենք այդ մարդուց ներողություն կխնդրենք: Ժամանակն է, որ մարդիկ սկսեն պատասխան տալ իրենց ասածների համար: Խոսքի ազատությունը չի նշանակում, որ դու ինչ խելքովդ անցնի, ինչ հերյուրանք ուզես եւ ում հասցեին ուզես կարող ես ասել: Էդ խոսքի ազատությունը մեր տունը քանդում է ու այդպիսի խոսքի ազատությունը բոլորովին ազատություն չէ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Հավելենք, որ Ա. Զաքարյանն օրերս եղել է «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրը եւ պատասխանել ընթերցողների զանգերին, ինչ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված