ԻԳԴԻՐՈՒՄ ՊՈԿԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻԳԴԻՐՈՒՄ ՊՈԿԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ

Թուրքիայի Իգդիրի շրջանի Թուզլուջա քաղաքի իշխանությունները քաղաքի մուտքի եւ ելքի մոտ չորս լեզուներով, այդ թվում հայերեն, փակցրել էին ցուցանակներ` «Բարի գալուստ» եւ «Բարի ճանապարհ»: Այդ փաստը խիստ դժգոհություն էր առաջացրել Իգդիրի ադրբեջանցիների շրջանում, եւ արդյունքում հայերեն ցուցանակները ոչնչացվել են: Նշենք, որ Իգդիրի ադրբեջանցիները մասամբ այդտեղ տեղափոխվել են 90-ականների սկզբին Հայաստանի տարբեր շրջաններից:
Հիշեցնենք, որ Իգդիրը Թուրքիայի կողմից բռնազավթվել է 1920 թվականին` հայ-թուրքական պատերազմի ընթացքում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
