Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈԳՆԵ՞Լ ԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱԼՈՒՑ

Արխիվ 12-16

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈԳՆԵ՞Լ ԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՏԱԼՈՒՑ

 


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ում այդպես էլ չհաջողվեց աչքի ընկնել որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար, հիմա էլ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել որդու հետ կապված միջադեպով: Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տարվել ՕԵԿ առաջնորդի որդուն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան` կեղծ համարանիշ (դիվանագիտական կառույցի պատկանող) օգտագործելու համար: Զարմանալիորեն, այս մասին ՕԵԿ-ականները, ովքեր խորհրդարանում մշտապես իրար հերթ չտալով ելույթներ են ունենում ու հարցախեղդ անում ամբիոնում հայտնված գործիչներին, այս հարցում բավական պասսիվ գտնվեցին: Նրանցից որեւէ մեկը տեղյակ չէ դրանից, ու ընդհանրապես, ՕԵԿ պատգամավորներից որեւէ մեկի հետ գրեթե անհնար է դարձել կապ հաստատելն ու կուսակցության մասին որոշ հարցեր ուղղելը: Տպավորություն է, որ նրանք, պարզապես, հոգնել են Ա. Բաղդասարյանի փոխարեն պատասխաններ տալուց, ով վերջին շրջանում այդքան չի զբաղվում սեփական կուսակցությամբ, որքան քավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանով, ով կարծես թե խոստացել է վերջինիս մտնել հայաստանյան քաղաքական դաշտ ու իր թեւի տակ առնել ազիզ ընկերոջը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ