ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ՍԻՐՏ ՈՒ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ՍԻՐՏ ՈՒ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին շրջանում չի փայլում իր խաղով եւ պարտություններ է կրում, վառ օրինակներից են Ֆրանսիայի հետ ընկերական խաղում 4:0 հաշվով պարտությունը, եւ ընդամենը երեկ կայացած Ալբանիայի հետ խաղում 3:0 հաշվով պարտությունը: Հավաքականի վերոհիշյալ անհաջողությունները հանրությունը կապում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այդ կառույցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ: Հավաքականի այս վիճակի պատճառների մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ, ով սակայն, համենայնդեպս այս պահին, չցանկացավ որեւէ ստույգ մեկնաբանություն անել՝ նշելով միայն.
- Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու, թողեք հասկանամ ինչ է կատարվում, հետո նոր կխոսեմ:
- Բայց գլխավոր մարզիչին փոխելու մտադրություն չունե՞ք:
- Ասեցի՝ թողեք հանգիստ, ինչ կլինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
