Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԱՄՆ-ԻՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՁԵՌՆՏՈՒ Է ԱՄՆ-ԻՆ

 

Թուրքական իշխանությունները դեռ պաշտոնական վարկած չեն ներկայացնում, թե ում են մեղադրում Անկարայի` հոկտեմբերի 10-ի աննախադեպ ահաբեկչական հարձակման մեջ: Եթե միայն պաշտոնական վարկած չհամարենք վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, թե՝ մեղավորը «կարող է լինել» «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ խմբավորումը, եւ որ դա դիտարկվում է որպես հիմնական վարկած:

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՍԻՐԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ

Բայց մինչ ԻՊ-ին մեղադրելը՝ պաշտոնական Անկարան ահաբեկչությունից անմիջապես հետո սկսեց ակնարկել, թե քրդերը եւս կարող են դրանում մեղավոր լինել: Միայն թե քրդական ինքնապաշտպանական ուժերը կարողացան ժամանակին նման զարգացումների դեմն առնել՝ հայտարարելով, որ ժամանակավորապես դադարեցնում են Թուրքիայի ներսում ռազմական գործողությունները: Եվ գրեթե անմիջապես էլ` ինչպես Թուրքիայում, այնպես էլ մի շարք այլ երկրներում հիմնականում քրդերի մասնակցությամբ տեղի ունեցան զանգվածային ակցիաներ, որով մեղադրանքի սլաքը շրջեցին թուրքական իշխանությունների ուղղությամբ. առնվազն, որ Անկարան չի կարողացել երկրորդ անգամ կանխել խոշոր ահաբեկչություն, եւ ծայրահեղ տարբերակը, որ հենց թուրքական իշխանություններն են այդ ամենի կազմակերպիչը: Ընդ որում՝ այդ շարժումները բավականին զորեղ էին, եւ այդ ֆոնին Էրդողանի կողմից մեղմ ասած՝ անհեռատեսություն կլիներ մեղադրանքները քրդերի ուղղությամբ շարունակել: Իսկ նման իրավիճակում «հերթապահ» վարկածը միշտ էլ կա՝ ԻՊ-ն է կազմակերպել:
Բայց դրանով խնդիրը չի լուծվում: Ահաբեկչությունը խլել է ավելի քան 100 մարդու կյանք, մի քանի հարյուրը վիրավոր են, այդ թվում՝ ծայրահեղ ծանր:

Ավելի հանդարտ իրավիճակում պաշտոնական Անկարան միգուցե կկարողանար այս ծանր բեռը մարսել: Բայց հիմա «ստանդարտ» վիճակ չէ. հենց Թուրքիայի հարեւանությամբ սիրիական պատերազմն է՝ դրանից բխող բոլոր աշխարհաքաղաքական բարդություններով հանդերձ: Իսկ երկրի ներսում, ուր որ է, պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ Էրդողանը պետք է փորձի վերականգնել լիակատար իշխանությունը: Հակառակ դեպքում, եթե չհաջողվի ստանալ խորհրդարանական մեծամասնություն եւ նորից հայտնվի կառավարություն ստեղծել չկարողանալու փաստի առաջ, ապա դժվար է նույնիսկ պատկերացնել, թե դա ինչ է խոստանում անձամբ Էրդողանին ¥եւ ոչ միայն քաղաքական կենսագրության առումով¤ ու Թուրքիային, որի հարեւանությամբ, կրկնենք, սիրիական պատերազմն է՝ հազարումի եւ այդ թվում՝ քրդական ինքնավարության միավորների ձեւավորումից բխող վտանգներով: Երկրի ներսում էլ նույն քրդերի հետ գնալով  թափ հավաքող պատերազմն է, հակաէրդողանական մյուս բազմապիսի շարժումները, որոնք կտրուկ թափ կհավաքեն, եթե երկիրը զրկվի անգամ ներկայիս ժամանակավոր կառավարությունից եւ նոր կառավարություն ձեւավորելու հեռանկարներից: Ճիշտ է, նման իրավիճակում Էրդողանին դեռ կմնա արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով լիակատար իշխանությունն արհեստականորեն իր ձեռքը վերցնելու հեռանկարը, սակայն դա էլ իր մեծ վտանգն ունի. հակառակ դեպքում Էրդողանն այդ տրյուկին արդեն իսկ գնացած կլիներ: Նկատի ունենք, որ նման քայլի դեպքում մեկ է՝ ներքին շարժումները եւ հատկապես՝ քրդերի հետ պատերազմը էլի նոր թափով կբորբոքվի: Բայց նաեւ, որ  նման արհեստական միջոցներով միանձնյա իշխանությունն իր ձեռքը վերցնելու դեպքում Էրդողանը միանգամից հայտնվում է նաեւ արտաքին «խաղացողների» նկատմամբ գերխոցելի վիճակում: Եվ այդ բոլոր խնդիրների արդյունքում՝ Թուրքիան պարզապես կհայտնվի սիրիական սցենարով ընթանալուց կես քայլի վրա:
Նման հույժ վտանգավոր, բայց նաեւ միանգամայն ռեալ հեռանկարներից խուսափելու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններն Էրդողանի համար դարձել են կենաց եւ մահու կռիվ: Միայն թե՝ մինչ Անկարայի ահաբեկչությունն էլ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վիճակը գնալով վատանում էր, եւ եթե այդ հարձակման մեղավորների հետ կապված չտրվի հստակ պատասխան՝ նախընտրական վիճակը կարող է պարզապես դառնալ օրհասական: Միայն թե այդպես էլ տեսանելի չի դառնում, թե ԻՊ-ի նկատմամբ «հերթապահ» մեղադրանքների փոխարեն ավելի ռեալ ինչ մեղավորների կկարողանա գտնել Էրդողանը:

ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ

Նկատենք, որ Էրդողանի գործերը բարդանում են նաեւ նրանով, որ այդպես էլ դեռ չի տվել մեկ այլ հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ էր հուլիսի վերջերին թուրքական Սուրուչ քաղաքում տեղի ունեցած էլի աննախադեպ որակումը ստացած ահաբեկչական հարձակման մեղավորը: Այն ժամանակ Անկարան կիսապաշտոնապես մեղադրեց քրդերին՝ անգամ հաշվի չառնելով, որ Սուրուչում ահաբեկչության զոհերը հիմնականում հենց քրդերն էին եւ նրանց կողմնակիցները: Այդ որեւէ կերպ չապացուցված մեղադրանքներն էին, որ հանգեցրին քրդերի հետ այս ներքին պատերազմին: Ընդ որում՝ տարածվեց այն վարկածը, որ Էրդողանը հույսեր ուներ քրդերին ահաբեկչության մեջ մեղադրելով՝ ռազմական ճնշումների ենթարկել, զրկել քաղաքական ակտիվությունից, իրենով անել հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցության ստացած 10 տոկոս ձայներն ու նոր ընտրություններում վերջապես մեծամասնություն ստանալ: Եվ սա էլ դարձավ ամենալուրջ վարկածը, թե ում էր ձեռնտու Սուրուչի ահաբեկչությունը: Հասկանալի է՝ մեղադրական սլաքներն ուղղվեցին Էրդողանի ուղղությամբ՝ էլ ավելի վատթարացնելով նրա նախընտրական վիճակը: Եվ նույնն է Անկարայի ահաբեկչության դեպքում. նորից մեղադրական թիրախում Էրդողանն է՝ դրանից ակնկալվող նախընտրական հետագա վատթարացումներով հանդերձ: Իհարկե՝ մեծ հարց է, թե իրականում պաշտոնական Անկարա՞ն է կանգնած այս երկու ահաբեկչությունների հիմքում. Էրդողանը, խոստովանենք, խելամիտ քաղաքական գործիչ է եւ հազիվ թե նման բան կազմակերպելու դեպքում չգիտակցեր, որ պայթյուններն առաջին հերթին իրեն են հարվածելու, այն էլ՝ մի քանի ուղղություններից: Մասնավորապես՝ երկու հարձակումները եւ դրանց հետեւանքները ծանր հարված էին նաեւ թուրքական տնտեսության համար, եւ այս տեսանկյունից եւս իշխող ուժը հսկայական ձայներ է կորցնում: Այսպիսով, եթե այս բարդ իրավիճակում Էրդողանը հոգեկան շեղման մեջ չի ընկել, ապա քիչ է հավանականությունը, որ նա է այս հարձակումների հիմքում:
Բավականին թույլ է նաեւ այն վարկածը, որ հարձակումները կարող են ԻՊ-ի ձեռքի գործը լինել: Թեկուզեւ այն առումով, որ այս օրերին ԻՊ-ը Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններում ծանր մարտերի մեջ է եւ քանիցս հենց թուրք սահմանապահների աչքի առաջ ետ է քաշվել թուրքական տարածք՝ վերախմբավորման համար: Իսլամիստական օգնական խմբերի ռազմական օժանդակությունը եւս շարունակում է Թուրքիայից անարգել մտնել Սիրիա: Այսինքն, եթե Դավութօղլուն լուրջ համարեր իր իսկ ասածը, թե՝ հիմնական կասկածյալն ԻՊ-ն է, ապա հաստատ արդեն իսկ թուրքական սահմաններն ամուր փակված կլինեին այդ խմբավորման դիմաց:
Իհարկե՝ կա նաեւ այն վարկածը, որ իրականում քրդերն են հարձակումների կազմակերպիչը: Այն բացատրությամբ, թե քրդերը կարող էին նույնիսկ յուրայիններին հարվածելու գնով օգտագործել Թուրքիան ներսից այսչափ թուլացնելու եզակի առիթը: Սա էլ է տարբերակ, բայց առանց փաստերի, եւ, անկեղծ ասած, քրդերի ոճը չէ:
Մի խոսքով՝ հասկանալու համար, թե իրականում ով է այդ հարձակումների կազմակերպիչը, ավելի տեղին կլիներ հարցին մոտենալ մյուս կողմից. այդ պայթյուններն ի՞նչ ռեալ հետեւանք ունեցան, եւ նման հետեւանքներն ո՞ւմ էին պետք: Սուրուչի պայթյունի գործնական հետեւանքը ճակատագրական ընտրությունների շեմին առաջ բերած ներթուրքական պատերազմն ու տնտեսական ցնցումն էր, եւ Անկարայի պայթյունները խոստանում են այդ երկու գործոնները վերածել ցունամիի, տապալել Էրդողանին ու երկիրը վերածել քաոսի: Կամ այս իրավիճակն առնվազն Էրդողանին զրկում է պետության կառավարման լիակատար վերահսկողությունը ետ վերադարձնելու հնարավորությունից՝ նրան պահելով խոցելի, այսինքն՝ կառավարելի վիճակում: Եվ նկատենք, որ հենց այս թուլության արդյունքում էր, որ Էրդողանը նախ արտոնեց սիրիական պատերազմի պատրվակով Թուրքիայից ամերիկյան ռազմական ինքնաթիռների թռիչքները, ապա՝ խոստացավ, որ թուրքերը կներգրավվեն ամերիկյան կոալիցիայում, վերջին օրերին էլ սկսեց ակնարկել ռուսական գազից հրաժարվելու մասին: Սրանք քայլեր են, որոնցից նախկինում պաշտոնական Անկարան կտրուկ հրաժարվում էր այն պարզ պատճառով, որ դրանցից ամեն մեկը ծանր հետեւանքներ է խոստանում Թուրքիային, որի դիմաց եւ ոչ մի փոխհատուցում չի ստանալու: Բայց ահա մեկ նման քայլ էլ է հասունացել. ռուս-իրանական կոալիցիան ակնհայտորեն հաղթում է Սիրիայում, եւ դա գոնե դանդաղեցնելու համար թերեւս միակ տարբերակ է դարձել Թուրքիային ինչ-որ կերպ պատերազմի մեջ ներքաշելու հարցը, եւ ոչ թե շրջանցիկ միջոցներով, ինչպես որ առանց այդ էլ վարվում է Անկարան, այլ՝ ուղղակի: Բայց ամբողջական իշխանությունը վերականգնելով՝ հազիվ թե Էրդողանը դրան գնա, էլ չասած, որ նախկին ստիպողական քայլերից էլ կարող է հրաժարվել...
Այսպիսով, թե ով է պայթյունների հիմքում կանգնած՝ թողնենք մի կողմ, մեկ պարզ փաստ նկատելով՝ Թուրքիայի այս վիճակն ամենաշատը ձեռնտու է ԱՄՆ-ին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված