ԻՆՉՈՒ Է ՏՂԱՄԱՐԴԸ ԳԵՐԱԶՄԱՆԱՏԱՆԸ ՓՈՐՁԵԼ ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐՋ ՏԱԼ
Արխիվ 12-16ԻՆՉՈՒ Է ՏՂԱՄԱՐԴԸ ԳԵՐԱԶՄԱՆԱՏԱՆԸ ՓՈՐՁԵԼ
ԿՅԱՆՔԻՆ ՎԵՐՋ ՏԱԼ
Երեկ 33-ամյա տղամարադու ինքնասպանության փորձ է կանխվել: Մեր հավաստի տեղեկությունների համաձայն տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարազատների հետ եւ սպառնացել, որ ինքնասպան կլինի` նետելով իրեն Կիեւյան կամրջից: Դա ասելուց հետո դուրս է եկել տանից` անջատել հեռախոսը եւ ինքնասպանության փորձ կատարել, բայց ոչ թե Կիեւյան կամրջից ցած նետվելով, այլ գերեզմանատանը: Ավելի ստույգ նա այցելել է հարազատների գերեզմաններին եւ հենց այդտեղ էլ`ժավելի սպիրտ խմելու միջոցով փորձել կյանքին վերջ տալ: Հարազատների արագ կողմնորոշվելու շհնորհիվ են միայն կարողացել փրկել նրա կյանքը: Մեր տեղեկություններով երիտասարդը ամուսնացած չէ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

