ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՁԵԶ ՉԹՎԱ, ՈՐ ԵՍ ԳԻՇԵՐԸ ՔՆԵԼ-ԶԱՐԹՆԵԼ ԵՄ ՈՒ ՈՐՈՇԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼ»
Արխիվ 12-16ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՁԵԶ ՉԹՎԱ, ՈՐ ԵՍ ԳԻՇԵՐԸ ՔՆԵԼ-
ԶԱՐԹՆԵԼ ԵՄ ՈՒ ՈՐՈՇԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼ»
«Իրավունք»-ն այսօր ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից պարզեց` ինչպես է նա պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ եւ կուսակցություն բացել, եթե նա ՀՀ քաղաքացի չէ եւ վերջին հինգ տարում չի բնակվել ՀՀ-ում: Մինչ բուն պատասխանը պարոն Աբրահամյանը այսպես ասած սկսեց գլուխ գովալ ասելով, որ ինքը 25-30 տարիների ընթացքում արտաքին քաղաքական հարցերով է զբաղվել, մեծ փորձ է ձեռքբերել: «Ես մեծ գիտելիքներ, կապեր» ամենակարեւորը պրակտիկ փորձ եմ ձեռքբերել: Նաեւ մեծ փորձ ձեռքբերեցի միջազգային կազմակերպությունների հետ աշխատելիս: Դուք չեք պատկերացնում, թե ես ինչքան բիզնես անելու մեծ տեղ ունեմ: Ձեզ չթվա, որ ես գիշերը քնել-զարթնել եմ ու որոշել կուսակցություն բացել: Եթե դա Ձեզ համար խաղուպար է, ինձ համար`ոչ: Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ իմ երկրում այսպիսի վիճակ է»,- ասաց ՌԴ հայերի միության նախագահը:
Արա Աբրահամյանի խոսքով`ինքը որոշել է ծրագիր կազմել` օգնելու հայ ազգին: «Եթե ես ծրագիրը կազմեմ, թիմ ունենամ, միջազգային քաղաքական ուժ լինի, միայն մարտին կկայացնեմ իմվերջնական որոշումը`կմասնակցե՞մ ընտրություններին»,- ասաց պրն Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Ա. Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ, չի բնակվում ՀՀ-ում, ասաց, որ ինքն ունի 250-300 իրավաբաններ, որոնք աշխատում են իր հետ: «Ես ՀՀ քաղաքացի եմ, Մալիշկա գյուղից: Ես 18 անգամ տարվա մեջ գալիս եմ Հայաստան: Ես կգործեմ միայն իրավաբանական դաշտում կլինեմ: Խոսքն իմ նախագահ կամ վարչապետ լինելու մասին չէ, այլ ներդրումներ անել Հայաստանում»,-եզրափակեց պրն Աբրահամյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
