ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆԸ ՆԵՂԱՑԵ՞Լ Է. «Ո՛Չ ՀԱՊԿ-Ի, Ո՛Չ ՕԵԿ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ»
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՕԵԿ-ԱԿԱՆԸ ՆԵՂԱՑԵ՞Լ Է. «Ո՛Չ ՀԱՊԿ-Ի, Ո՛Չ
ՕԵԿ-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ»
Օրեր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ ակադեմիայի շինարարությունը կասեցվել է դեռ անցյալ տարի: ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը պետք է լիներ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Այդ պատճառով էլ պրն Հարությունյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից:
«Իրավունքը» Խաչիկ Հարությունյանից այսօր հետաքրքրվեց` ինչո՞ւ կասեցվեցին ակադեմիայի ստեղծման աշխատանքները:
Պարզվում է` դեռ անցած տարվա փետրվարից Խաչիկ Հարությունյանը կապ չունի ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ՀԱՊԿ ակադեմիայի, ոչ էլ ՕԵԿ-ի հետ: «Ես չեմ էլ ուզում այդ հարցին պատասխանել»,- եզրափակեց նախկին պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
