Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈՅԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՆՏՐԵԼԻՍ

Արխիվ 12-16

ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈՅԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՆՏՐԵԼԻՍ

 

Եվ այսպես՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց Եվրո-2016-ի ընտրական փուլի իր ելույթները: Մեր հավաքականի խաղն անհաջող անվանել՝ կնշանակի ոչինչ չասել: Ավելի ճիշտ՝ մեր հավաքականի խաղին ինչ-որ բնորոշումներ կամ որակումներ տալ պարզապես հնարավոր չէ, քանի որ խաղ, որպես այդպիսին, չտեսանք: Մի խոսքով՝ կատարյալ ֆիասկո, որի արմատները մակերեսային չեն եւ ոչ էլ այս առաջնության ընթացքում են առաջացել:

Անկեղծ ասած՝ Ալբանիայի ընտրանուն սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելն ու դրանից առաջ էլ՝ Ֆրանսիայի հավաքականից ընկերական խաղում ջախջախիչ պարտությունն սպասելի էր: Այդ պարտությունների, ավելի կոնկրետ՝ վերջին ժամանակներում հավաքականի գերտխուր խաղի հիմնական մեղավորներից մեկը՝ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, այլ մեղավորների համեմատ ազնիվ գտնվեց այնքանով, որ առանց ավելորդ ինքնարդարացումների` որոշեց ընդունել իր մեղքն ու հեռանալ: Առաջին հայացքից շատ դրամատիկ պահ է, բայց եւ հասկանում ենք, որ ասուլիսի սրահը չլքելու դեպքում ավելի դրամատիկ կլիներ հերթով անդրադառնալ այն տարօրինակ քայլերին, որոնք մարզիչն արեց, եւ որոնք, ի դեպ, այդպես էլ չհասկացված մնացին ու հանգեցրին այս ձախողումներին: Չնայած՝ ողջ մեղավորությունը գլխավոր մարզիչի վրա բարդելն էլ ազնիվ չէ: Այո, Հովսեփյանը նույնիսկ զավեշտի նմանվող «նորամուծություններ» որոշեց մտցնել հավաքականի խաղում եւ հենց այն պահին, երբ վիճակը շտկելու տեսական հույսեր մեր թիմն ուներ: Բայց վերջին խաղերին, երբ ակնհայտ էր, որ հավաքականն այլեւս ոչ մի հույս չունի, նաեւ ֆուտբոլիստները իրենց դժգույն խաղով ստեղծեցին այս կատարյալ ոչնչացումը: Մեկ-երկուսը, ճիշտ է, ելնելով պրոֆեսիոնալ որակներից` փորձում էին մինչեւ վերջ էլ ինչ-որ բան անել: Բայց կարո՞ղ էին մեկ-երկուսով խաղալ, ասենք՝ Ֆրանսիայի ողջ հավաքականի դեմ, որն «ուժեղացվել էր» խաղադաշտում հազիվ տեղաշարժվող մեր թիմի մյուս ութ-ինը խաղացողների հաշվին:
Սակայն մեկ հանգամանք էլ նկատենք. մեր հավաքականը, որ մոտավորապես նույն կազմով Աշխարհի առաջնության վերջին ընտրական փուլն ավարտեց միանգամայն նոր դիմագիծ ձեռք բերելով, միայն գլխավոր մարզչի փոփոխությամբ էր, որ մտավ Եվրո-2016-ի ընտրական փուլ: Այստեղ էր, որ նախ ձախողվեց նախկին մարզիչը, ապա՝ Հովսեփյանը, եւ դա հուշում է, որ դա առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ձախողումն էր: Այսինքն՝ նորից նույն հին եւ ծեծված խնդրին են բախվում. ՀՖՖ-ն, ի դեմս ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, գլխավոր մարզիչներ է նշանակում քեֆը տվածին պես, եւ մասնագետներն ու հանրությունը հիմնականում նոր մարզչի անունը լսում են միայն նշանակվելուց հետո: Մեկ-մեկ բախտներս բերում է, խելահաս մարզիչ ենք ունենում ու արդյունքն էլ միանգամից տեսանելի է դառնում: Հիմնականում բախտներս չի բերում, եւ հերթական կարգավորումից հետո թիմը նորից խոր անդունդն է գլորվում:
Վերադառնալով Սարգիս Հովսեփյանի՝ ասուլիսի սրահից փախուստի պատմությանը, պետք է նկատել, որ այդ փաստն ակնարկում է երկու հավանական բացատրության մասին. կամ կար պայմանավորվածություն, որ անհաջող ելքի դեպքում սա կլինի նրա վերջին հանդիպումը հավաքականի ղեկին, կամ էլ՝ այդ փախուստը իսկապես հարցերից ու պատասխաններից խուսափելու միջոց էր՝ մինչեւ կրքերը կհանդարտվեն: Հատկապես, որ վերջին խաղին երկրպագուները խաղադաշտ էին եկել նոր գլխավոր մարզչի պահանջներով, ինչը ո՛չ անսպասելի էր, ո՛չ էլ՝ չարդարացված: Թեեւ պարզ երեւում է, որ Հովսեփյանը օգտվում է Ռուբեն Հայրապետյանի հովանավորությունից, բայց հաշվի առնելով, որ երկրպագուները պահաջում են նաեւ ՀՖՖ-ի նոր նախագահ, իհարկե՝ պարոն Հայրապետյանը կնախընտրի կատարել երկրպագուների պահանջների առաջին մասը:
Բայց. առջեւում նոր մարզիչի նշանակման հարցն է: Ասուլիսից Հովսեփյանի փախուստի հաշվին պարոն Հայրապետյանը, մեծ հավանականությամբ, կկարողանա դիրքերը պահել: Բայց նաեւ գիտակցելով, որ հաջորդ գլխավոր մարզչի ձախողման դեպքում էլ նման հնարավորություն չի ունենալու: Եվ հուսանք, որ գոնե այդ հանգամանքը կնպաստի, որ նորմալ, բոլորի կողմից ընդունված գլխավոր մարզիչ ունենանք:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված