ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ- ՔՈՉԱՐՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ- ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն նոր սահմանադրության հանրաքվեն հնարավոր է միավորի Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն «Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, դա հավանական չի համարում, քանի որ չկա գաղափարական միասնություն: Ընդդիմությունը հաջողության կհասնի այն դեպքում, երբ կլինի գաղափարական միասնություն:
ՀՀԿ պատգամավորի խոսքով, երբ քաղաքական ուժերը միավորվում են ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, իշխանությունը վերցնելուց հետո լավ չի լինելու: «Ընդդիմադիր ուժերը պետք է գնան հանուն երկրի ապագայի»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
