ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
Արխիվ 12-16ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը այսօր «Հայելի» մամլո ակումբում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ անդրադարձան գյուղոլորտի խնդիրներին: Ասուլիսի ավարտին «Իրավունքը» ԲՀԿ-ականից պարզեց` սահմանադրության փոփոխության դեպքում կլուծվեն դրանք: «Չեմ կարծում: Բացի այդ` մեկը մյուսի հետ յապ չունի»,- ասաց պատգամավորը:
Մեր մյուս հարցին` ինչ դիրքորոշում ունի նոր սահմանադրության վերաբերյալ, ապարանցի պատգամավորն ասաց, որ այսօր նա միայն գյուղատնտեսության խնդիրների մասին է խոսում: «Եկեք մի գործը վերջանցնենք, նոր անցնենք մյուսից: Թե չէ երբ ամեն ինչ խառնում ենք իրար, այս էսպես է լինում»,-հարցից խուսափեց պրն Խաչատրյանը:
Հ.Գ. Իսկ խուսափելը պատահական չէ, քանի որ Լյովա Խաչատրյանը հոկտեմբերի հինգին խորհրդարանում չի եղել եւ չի մասնակցել սահմանադրության նոր նախագծի քվեարկությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
