Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

«ՄԱՐԴԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՓՈՂՈՑ, ՄԵԿ ԷԼ ԴԻՄԱՑԸ ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՄԱՐԴԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՓՈՂՈՑ, ՄԵԿ ԷԼ ԴԻՄԱՑԸ ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ»

 

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ օրերս է Հալեպից ընտանիքով Հայաստան տեղափոխվել: Նա մանրամասն տեղյակ է ներկայումս Սիրիայում ընթացող պատերազմական իրավիճակից: Հայերի եւ ռուսական զորքերի Սիրիա մտնելուց հետո` իրավիճակի փոփոխության մասին փորձեցինք մանրամասն տեղեկություններ ստանալ հալեպահայ Վազգեն Կարապետյանից:

Ծայրահեղ ծանր է հիմա Սիրիայում, անելանելի վիճակ է` հատկապես հայերի համար: Քսանչորս ժամ շարունակ կրակոցներ, հրթիռակոծություններ եւ ահաբեկչություններ են, Հալեպ քաղաքում մի հանգիստ վայր չկա, որտեղ ժողովուրդը կկարողանա գոնե որոշ ժամանակ հանգիստ մնալ, ամենուր ավերածություններ են: Վիճակն այստեղ, այլ կերպ ասած, քաոսային է: Մի պահ եկավ, որ կարծես ամեն ինչ հանդարտվել էր, խաղաղվել, բայց հիմա ավելի վատ է: Հոսանք չկա, ջուր չկա, թանկությունների մասին էլ չեմ խոսում: Մենակ մի բան կա դրական` ռուսական զորքերի ակտիվանալուց հետո ժողովրդի մեջ հույսի նշան կա, դա է հիմա սիրիացիներին ուժ ու կորով տալիս, ուրիշ ոչինչ: Չկա աշխատանք, ամեն ինչ ավերված է: Ռմբակոծությունները, հասարակ քաղաքացիների վրա զենքերով կրակելն ամեն քայլափոխի է: Հալեպում վիճակը օր օրի ավելի է վատանում: Ես օրերս եմ այդ պատերազմական թատերաբեմից գաղթել Հայաստան, բայց ամեն օր, ժամը մեկ խոսում եմ այնտեղ մնացած ծեր եղբորս եւ մայրիկիս հետ: Նրանք 70-անց են ու չեն կարող հեռանալ այդտեղից, եւ այն, ինչ պատմում են, սարսափելի է. մարդը դուրս է գալիս փողոց մեկ էլ դիմացը դիակ է հայտնվում:
- Ասացիք` ռուսական զորքերի ակտիվանալուց հետո մարդիկ հույսով են լցվել: Ի՞նչ նկատի ունեք:
- Ռուսական զորքի հայտնվելուց հետո սիրիացի ժողովրդի մեջ հավատ, ուժ ներշնչվեց: Մարդիկ ավելի վստահ են, ավելի լավատես, ուրախ մտածում են, որ ի վերջո գրոհայիններից պաշտպանող լուրջ ուժ ունեն: Հայ ժողովուրդը եւս, այսպես ասած, ոգեշնչվեց ռուսական զորքի հայտնվելուն պես: Մենք համոզված ենք ու ուզում ենք հավատալ, որ Ռուսաստանը վերջ կդնի արդեն բավական ժամանակ ընթացող պատերազմին, որից տուժում է միայն հասարակ քաղաքացին: Այս ընթացքում անհամար մարդիկ զոհ դարձան գրոհայինների կրակոցներին, ռմբակոծություններին:

«ՀԻՍՈՒՆ ՀԱԶԱՐ ՀԱՅԻՑ` ՄՆԱՑԵԼ Է ՀԻՆԳ ՀԱԶԱՐ»

-Որքա՞ն հայ է մնացել Սիրիայում, ի՞նչ են խոսում:
- Շատ-շատ քիչ, մեծ մասը գաղթել է: Մեծ մասը՝ Երեւան, մի փոքր մասը՝ Եվրոպա: Շատ քիչ հայեր են մնացել Հալեպում եւ, առհասարակ, Սիրիայում: Դրանք այն մարդիկ են, ովքեր նույնիսկ գաղթելու հնարավորություն չունեն, ապրուստ, օրվա հացի փող չունեցող հայերն են այսօր Սիրիայում մնացել: Բայց նրանք էլ, հավատացեք, շատ են ցանկանում հեռանալ այդ պատերազմական երկրից: Վերջին հաշվարկներով Սիրիայում բնակվող հիսուն հազար հայից այսօր ¥ցավով եմ ասում, որովհետեւ այստեղ հայերը կարողացել էին տուն-տեղ դնել, կայանալ¤ մնացել է հինգ հազար հայ: Դա էլ վերջին մեկ ամսվա տվյալներով, հիմա գուցե ավելի քիչ: Հալեպում շատ քիչ հայեր են մնացել, նրանք, ովքեր ապրուստի միջոց չունեն, հարազատներ չունեն, որոնց օգնությամբ կկարողանան դուրս գալ ու որոշ ժամանակ` գաղթելուց հետո գոյատեւել:
Սկզբնական շրջանում բոլորը հույս ունեին, որ վերադառնալու են, նույնիսկ Հայաստան եկած մեր հարազատները չէին ցանկանում այստեղ մշտական բնակություն հաստատելու մասին մտածել,  չէին ցանկանում գործ սկսել, մտածում էին, որ, միեւնույն է, իրենք շատ արագ վերադառնալու են Սիրիա: Մեծ ակնկալիքներ ունեինք, որ վիճակը կհանդարտվի, բայց կամաց-կամաց հույսն անցավ:
- Ըստ Ձեզ` ե՞րբ եւ ինչպե՞ս կավարտվի այդ վիճակը:
- Բնական է, որ այս ամենի մեջ Ամերիկան իր ներդրումն ունի: Բայց այստեղ չեմ կարծում, որ միայն ԱՄՆ-ի մատն է խառը, մենք` սովորական քաղաքացիներս, կարծում ենք, որ այս պատերազմական վիճակին նպաստում են բազմաթիվ ուժեր: Ամերիկայի ազդեցությունը, կարծում եմ, շատ թեթեւ է. բուն պատերազմը հովանավորում են իսլամիստ ընդդիմադիրները, իսկ գումարով եւ մնացած բաներով զինում է Թուրքիան:
Նշենք, որ մենք փորձեցինք կապվել նաեւ Հալեպի հայ համայնքի պատասխանատուներից Հարություն Սելիմյանի հետ, ով մեր զանգին չպատասխանեց: Իսկ Քեսաբի հայ համայնքի ղեկավար Վազգեն Չափարյանն էլ վերցնելով լսափողը եւ իմանալով, որ լրագրող ենք, զարմանալիորեն ասաց. «Մի կապվեք մեզ հետ, խնդրում ենք»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է․ սահմանվել է վարչական հսկողությունՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված