Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

Թե ինչպես է հայ-ադրբեջանական սահմանին ոչնչացված վրաց քաղաքացին հայտնվել Ադրբեջանի զինուժում

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՈՒԺՈՒՄ

 

Թեպետ մեր ԱԳՆ-ն` ի դեմս փոխնախարար Շավարշ Քոչարյանի, խոստացել էր ուսումնասիրել ադրբեջանական լրատվամիջոցներում առկա այն տեղեկատվությունը, որ Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ-Գյուվեջ գյուղում հողին է հանձնվել սեպտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին ոչնչացված ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող 23-ամյա Էլշան Վագիֆօղլի Մամեդովը, սակայն ավելի շուտ եղավ վրացական արձագանքը:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի օգնությամբ «Իրավունքին» հաջողվեց պարզել, որ այս հարցին անդրադարձել է Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական ԳԻՈՐԳԻ ՏԱՎԴԳԻՐԻՁԵՆ, ով հաստատել է տեղեկությունն ու մասնավորապես նշել, որ խնդիրը կապված է զուտ ադրբեջանական օրենսդրության հետ. «Մեզ մոտ ամեն ինչ պարզ է. եթե կա տեղեկատվություն այն մասին, որ այդ անձը` Վրաստանի քաղաքացին, վարձկան է կամ մտել է անօրինական զինված ինչ-որ կազմավորման մեջ, ապա պետք է պատժվի` համաձայն Վրաստանի օրենքի: Բայց եթե նա չունի ակտիվ պարտավորություններ Վրաստանի զինված ուժերի առաջ կամ որոշակի պայմանագրային սահմանափակումներ, ուրեմն` նա կանգնած չէ մեզ մոտ զինվորական հաշվառման: Հետեւաբար, վրացական օրենսդրության համաձայն, նա օրենք չի խախտում, քանի որ ունի իրավունք ծառայելու` աշխարհի որ երկրի բանակում ցանկանա»: Ապա պարոն Տավդգիրիձեն շեշտել է. «Իսկ թե ինչպես է ադրբեջանական կողմը դիտարկում այն, որ իր զինված ուժերում կան այլ երկրի քաղաքացիներ, սա արդեն իրենց խնդիրն է: Այստեղ պետք չէ փնտրել քաղաքական ֆոն, քանի որ Վրաստանում ծնված մարդը, ով այստեղ որոշակի գույք ունի, կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն: Այլ խնդիր է, եթե մենք խոսեինք զինված խմբի մասին (այն էլ` մեր երկրում ստեղծված), որի անդամները լինեին Վրաստանի քաղաքացիներ, սակայն ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք, ենթադրենք, կկռվեին Ղարաբաղում: Բնականաբար, այս դեպքում կարելի էր համարել, որ սա քրեական հանցագործություն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված