«ԻՆՏՐԻԳ ՓՆՏՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ». ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ` ԲՀԿ-ՈՒՄ
Արխիվ 12-16«ԻՆՏՐԻԳ ՓՆՏՐԵԼ ՊԵՏՔ ՉԷ». ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ` ԲՀԿ-ՈՒՄ
Այսօր ԲՀԿ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկաբվար Թամար Պողոսյանին ԲՀԿ նախագահի գլխավոր խորհրդական եւ ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար։
«Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից պարզեց` ինչու հիմա տեղի ունեցավ այս փոփոխությունը:
Տիկին Զոհրաբյանի խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, հետեւաբար ԲՀԿ-ն կադրային իր ռեսուրսներն ավելի արդյունավետ է օգտագործում:
«Նպատակահարմար համարեցինք, որ Թամարա Պողոսյանն այս պահին անհրաժեշտ է կուսակցության կազմակերպչական գործունեությունն իրականացնելու համար»,- մանրամասնեց տիկին Զոհրաբյանը:
Իսկ թե ինչու է Թամար Պողոսյանը նշանակվել ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնակատար, ոչ թե նախագահ, Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ քաղաքական խորհուրդը պետք է հաստատի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի լիազորությունները: Որեւէ ինտրիգ փնտրել պետք չէ: «Առաջիկայում չեմ բացառում, որ ԲՀԿ տարածքային կառույցներում կլինեն փոխատեղումներ ու փոփոխություններ, որոնց նպատակը մեկն է` ավելի օպտիմալ օգտագործել կուսակցության ռեսուրսը»,- եզրափակեց ԲՀԿ առաջնորդը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
