Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ 2-4 ՐՈՊԵ. ՊՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ

2-4 ՐՈՊԵ. ՊՆ

 

Հոկտեմբերի 6-ին և 7-ին Թուրքիայի ռազմական ուղղաթիռները հայտնվել են Հայաստանի օդային տարածքում`  2 և 4 րոպեի ընթացքում: Սակայն այն բանից հետո, երբ հայ դիսպետչերները կապվել են թուրք գործընկերների հետ, խնդիրը հարթվել է, Թուրքիայի ուղղաթիռները վերադարձել են իրենց օդային տարածք: Թուրքական դիսպետչերներն իրենց ուղղաթիռների Հայաստանի օդային տարածքում հայտնվելու փաստերը բացատրել են եղանակային վատ պայմաններով և տեսանելիության ցածր մակարդակով:

Սրա հետ կապված ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

2015թ. հոկտեմբերի 11-ից 14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:

Տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:

 


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ