Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽԱԽՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԴԻՄԵՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ

Արխիվ 12-16

ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽԱԽՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

ԴԻՄԵՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ


 

Ազգային ժողովում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, Կենտրոնական Բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին ուղղված այն հարցին, կա արդյոք մի օղակ, որը պաշտպանի վարկ վերցնողների իրավունքները, որոնք գտնում են, որ իրենց իրավունքները խախտված են, ի պատասխան Ն. Երիցյանն ասաց. <Մենք ունենք սպառողական կրեդիտավորման մասին օրենք, որը մինչեւ 10 մլն. դրամ ունեցող վարկառուներին հստակ սահմանում է, թե ինչպես պետք է հրապարակվի տոկոսները, ոնց պետք է հաշվարկվի, ինչպես պետք է վարկերը տրամադրվի, եւ թե ինչպես պետք է պաշտպանվեն: Դրա տակ մենք մտցրել ենք նաեւ հիփոթեքային վարկավորման մասին հարցը, օրենսդրության նախագծի տեսքով, որը հիմա գտնվում է ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է բողոքներին, բանկի նկատմամբ առաջացած խնդիրներին, ապա կարող են ուղիղ դիմել ե'ւ կենտրոնական բանկ ե'ւ կա ֆինանսական օմբուտսմենի ինստիտուտ, որը անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կա մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք ի օգուտ քաղաքացիների են լուծվել: Գնալով ծավալները ավելանում են: Վերջերս տեղեկացա, որ ապահովագրության ոլորտում անձինք եւս դիմում են օմբուցմենին, այլ ոչ թե ապահովագրական բյուրոին: Այդ ինստիտուտը գործում է, ձեւավորված է եւ մենք քաջալերում ենք, ակտիվորեն մեր քաղաքացիները դիմենք մեր օմբուցմենին, որի արդյունքները պարբերաբար թարմացվում են>:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ





 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ