ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՌԱԶՄԱՏԻԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՌԱԶՄԱՏԻԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վերջերս հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծված Սահմանադրական հանձնաժողովը Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ կաշառել է Վենետիկի հանձնաժողովին:
«Իրավունքը» Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանից պարզաբանում խնդրեց այս հայտարարության վերաբերյալ: «Այն աստիճանի մառազմատիկ անհեթեթություն է, որին անիմաստ է որեւէ մեկնաբանություն կամ պատասխան տալը »,- հակիրճ փոխանցեցին ՍԴ-ից:
Մեր մյուս հարցին` ՍԴ-ն ինչ քայլեր է ձեռնարկելու պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարությանն ի պատասխան, պրն պապիկյանն ասաց, որ պրն Զուրաբյանի հայտարարությունն անհեթեթություն է, հետեւաբար ՍԴ-ն պատասխան չունի այդ հայտարարությանը:
Տեղեկացնենք, որ Գլխավոր դատախազությունն արդեն ուսումնասիրում է Լեւոն Զուրաբյանի վերոնշյալ հայտարարությունը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
