Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԲԱՆԱՆՑԸ» ԳԼԽԱՎՈՐԵՑ ԻՍՊԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ԲԱՆԱՆՑԸ» ԳԼԽԱՎՈՐԵՑ ԻՍՊԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ

 

 

 

Երևանի «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել իսպանացի  մասնագետ Տիտո Ռամալյոն (Tito Ramallo), հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

45-ամյա մասնագետը 1993 թվականից սկսած  է աշխատել է Լա Կորունյայի «Դեպորտիվո» ակումբում: 2001-ից մինչև 2012 թվականը Տիտո Ռամալյոն եղել է «Դեպորտիվո Բ»-ի գլխավոր մարզիչը: 2008-ից 2010 թվականներին նա աշխատանքը համատեղել է «Դեպորտիվոյի» մանկապատանեկան ֆուտբոլի գլխավոր պատասխանատուի պաշտոնի հետ և ղեկավարել է ակումբի մարզաբազան: Ապա Տիտո Ռամալյոն աշխատել է «Դեպորտիվոյի» առաջին թիմում՝ որպես տակտիկական վերլուծության մարզիչ և եղել է թիմի սկաուտական բաժնի պատասխանատուն:

«Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մնալու է թիմի մարզչական շտաբում՝ շարունակելով կարևոր դերակատարում ունենալ թիմի աշխատանքներում:

Այսօր առավոտյանը մարզիչը ներկայցվել է թիմին, իսկ կեսօրից հետո տեղի կունենա նրա առաջին մամուլի ասուլիսը «Բանանցի» մարզչի կարգավիճակով:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ