ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻՆ
Արխիվ 12-16ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլ բարձրաստիճան այրերի հետ, այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության եզրափակիչ գալա համերգին:
Ողջունելով Հանրապետության հրապարակում ներկա հազարավոր համաքաղաքացիներին եւ տոնական ամփոփիչ միջոցառմանը հրավիրված պաշտոնատար անձանց ու մայրաքաղաքի հյուրերին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշեց. «Հազարամյակների պատմություն ունեցող մեր քաղաքը
աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ձեռքբերումներ ունենք քաղաքաշինության, ճանապարհաշինության, բարեկարգման ու մի շարք այլ բնագավառներում եւ, որ ամենակարեւորն է, այսօր բազմաթիվ են մեր բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերի, ապրելու միջավայրի, սոցիալ-կենցաղային կոնկրետ անհրաժեշտությունների բավարարման ու լուծման օրինակները։
Քաղաքային կյանքի գունապնակում օրեցօր ավելանում են նոր գույներ ու երանգներ, որոնցից շատերը մեզանում «առաջին անգամ» խորագիրն են կրում։ Դրանք նոր խոսք են,
մտահղացում եւ մասնագիտական մտքի նոր թռիչք, որոնցից շատերը երեւանցու համար դառնում են հոգեհարազատ եւ ենթակա են ավանդական ու ամենամյա դառնալու»։ Ըստ Երեւանի քաղաքապետի, ամեն ժամանակաշրջան եւ ամեն սերունդ իր մթնոլորտն ու միջավայրն է բերում քաղաքին եւ իր հստակ հետքն է թողնում մեր քաղաքում. «Այսօր հերթը մերն է ու մենք պետք է աշխարհի արագընթաց զարգացումներին ու տեմպին զուգահեռ համաչափ ու համազոր քայլենք։ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն ինքնատիպ կամուրջ է հայրենիքի եւ աշխարհասփյուռ մեր հայրենակիցների միջեւ,
հրաշալի առիթ՝ է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու մեր համատեղ կայացրած մայրաքաղաքով։ Էրեբունի-Երեւանի տոնակատարությունը միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու եւ այդ ամենն անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ եւս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը։
Ու այն պետք է լինի Հարմարավետ, Բարեկարգ, Մշակութային, Տոնական, Լուսավոր ու Ժպտացող»։
Եվ, իհարկե, չմոռանանք նշել, որ շնորհավորական ուղերձին հաջորդեց էստրադային երգիչների տոնական կատարումներն ու շքեղ հրավառությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
